Ապրիլի 24-ին հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացվող ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության հենց առաջին օրը նշանավորվեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար և փորձառու մարզիկ Հովհաննես Դավթյանի բրոնզե մեդալով: Անցկացնելով ընդհանուր հաշվով 5 գոտեմարտ, Դավթյանը նախ հաղթեց բուլղարացի Յանիսլավ Գարչևին, հետո՝ պորտուգալացի Նունո Կարվալիոյին, սակայն ցավալի պարտություն կրելով վրացի մարզիկ Ամիրան Պապինաշվիլուց, սփոփիչ գոտեմարտերում հաղթանակ գրանցեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի […]