20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Օմբուդսմենը՝ Երեւանի քաղաքապետարանի թերություններից

 Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:   ·         Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:   ·         Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային […]

“Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի կոչը համայն հայությանը

Սիրելի հայրենակիցներ, Քույրեր եւ եղբայրներ,  Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:  Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր […]

Փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը  09:30–ի դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Սևանի  տարածաշրջաններում,  Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի  միջպետական  ավտոճանապարհի Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:       Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]

ՀՐԱՏԱՊ. Գագիկ Հարությունյանն ընթերցեց՝ ՛՛պարտադիր՛՛-ը հակասահմանադրական է /լրացված, վիդեո/

“Խնդրում եմ կանգնել, Սահմանադրական դատարանն է գալիս”,-հնչեց ՍԴ քարտուղարության աշխատակցուհու ձայնը եւ Սահմանադրական դատարանի անդամները մտան դահլիճ: Ապա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն սկսեց հրապարակել բարձր դատարանի որոշումը, որը 60 էջից է բաղկացած: ՍԴ նախագահը առաջարկեց նստեն բոլորը, միայն ինքը կանգնած կկարդա:    Ի դեպ, սոցցանցերում արդեն հումոր են անում՝ կապված ՍԴ որոշման ծավալի հետ՝ ՛՛սա որոշում […]

Կարմիր հրապարակից հանել են Լենինի դին /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են 4 երիտասարդ տղաներ տանում մարմինը, որը շատ նման է Լենինին, հաղորդում է Москва 24-ը: Տղաները Կարմիր հրապարակից մարմինը տարել են դեպի “Օխոտնի րյադ” մետրոյի կայարան: Տեսանյութը` այստեղ:

Տեղական աստղերը շոկի մեջ են գցել Լուսինե Բադալյանին

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան հանրագրում գրել է. ՛՛էն, ինչ կգրեմ հիմա, գուցե ինչ-որ մեկին պետք կգա, իսկ եթե մեկին էլ պետք գա, ուրեմն կյանքս իզուր չի անցնում… Ու չասեք ”էս ով ա, ում տեղն ա իրան դրել ում ա հետաքրքրում քո կարծիքը” , որովհետև եթե դուք սա կարդում եք, արդեն նշանակում է, որ ձեզ հետաքրքիր […]

Աշոտյանը խոստանում է

Արմեն Մազմանյանի մահից հետո, ինչպես հայտնի է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Henaran.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` երբ է հայտարարվելու մրցույթը: ՛՛Կհայտարարվի սահմանված կարգով, մենք 6 ամիս ժամանակ ունենք՝ըստ օրենսադրության՛՛,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ռեկտորի պարտականությունները դրված են ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա: ՛՛Կհայտարարվի […]

“Ում ձեռքի գործն էլ, որ լինի Աստծո առաջ պատասխան է տալու”. Լուսինե Աղաբեկյան. loveyou.am

Այսօր համացանցն իրար խառնած այն լուսանկարը, որում համեմատության էր առնված հայազգի երգչուհի Լուսինե Աղաբեկյանն ու  Եվրոտեսիլ 2014 մրցույթի՝ ավստրացի մասնակից Կոնչիտա Վյուրստը, իրականում տարածվել էր կեղծ օգտատեր՝ ոմն Արսեն Գրիգորյանի կողմից, տեղեկացնում է LoveYou.am-ը: Հայկական կայքերն ակտիվորեն տարածեցին լուսանկարն, այդպիսով չմտածելով, որ  նրանք, ովքեր  փորձում էին վարկաբեկել Լուսինեին, ի վերջո հասան իրենց ուզածին:  LoveYou.am-ը զրուցեց […]

Քաղաքապետարանը հրավիրում է օդապարիկով թռիչքի

Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական նախաձեռնությունը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը ՛՛Orange՛՛ ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի