25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Աշոտյանը խոստանում է

Արմեն Մազմանյանի մահից հետո, ինչպես հայտնի է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Henaran.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` երբ է հայտարարվելու մրցույթը:

՛՛Կհայտարարվի սահմանված կարգով, մենք 6 ամիս ժամանակ ունենք՝ըստ օրենսադրության՛՛,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ռեկտորի պարտականությունները դրված են ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա:

՛՛Կհայտարարվի անպայման մրցույթը, և սահմանված կարգով ու օրենսդրությամբ բոլոր հնարավոր հավակնորդները կարող են մասնակցել, ներկայացնել բուհ-ի զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները, և խորհուրդը, որ բաղկացած է դասախոսներից, ուսանողներից ու նախարարության ներկայացուցիչներից, կընտրի ռեկտորին՛՛,-եզրափակեց նախարարը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ