22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Տրանսպորտը թանկացնելու համար ճիշտ ժամանակ են ընտրել՝ վարչապետ է փոխվում

“Կարծում եմ թանկացումների այս խնդիրը քաղաքական է, տրանսպորտը շատ վաղուց թանկացած կլիներ, եթե որոշակի քաղաքական գործընթացներ չլինեին: Այս պահը թանկացման համար շատ հարմար է, վարչապետ է փոխվում և ժամանակը ճիշտ է ընտրված”, -այսօր Հենարան ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, փորձագետ Դավիթ Գևորգյանը:  “Թող Եվրոպայից չգնային փորձագետներ բերեին բյուջեից էլ մի քանի միլիոն դոլար […]

Պայմանավորվել են

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման […]

Իրավիճակ է փոխվում /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այս պահին դեռեւս չի կարող ասել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ի ներսում արդյոք ինչ-որ փոփոխություն կկատարվի, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտեց, որ երբ կհայտարարվի` ով է լինելու նոր վարչապետը, ապա կառավարության կազմը կնշանակվի, հենց այդ ժամանակ հավանաբար գործընթացներ կսկսվեն կուսակցությունում: Իսկանդարյանը հավելեց, որ այս պահին նույնիսկ […]

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը: Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն […]

Հավատաց ոստիկանապետի աղոթքներին

Ֆեյսբուքի օգտատեր Մենուա Հարությունյանը իր տարեգրքում գրել է. “Մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, որեւէ մեկս չէինք գիտակցում, որ մեր քաղաքում, մեր աչքի առջեւ տեղի է ունենում համաշխարհային կարեւորագույն մի իրադարձություն. աշխարհի առաջին քրիստոնեական պետությունում երկրի ոստիկանապետը իշխանության դեմ դուրս եկած հասարակության ընդդիմադիր հատվածին ոչ թե զենքի ուժով, ոչ թե հալածանքներով, այլ աղոթքով, Աստծո խոսքով հեռացրեց […]

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության […]

Առաջին Եվրոպական կառույցի պաշտոնական արձագանքը քեսաբահայության խնդրին

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր […]

”Մխիթարյանն իսկապես հրաշալի խաղաց”. Կլոպ

”Բորուսիան” երեկ հաղթեց իսպանական ”Ռեալին”, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բաց թողեց դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո գովել է իր թիմի կիսապաշտպանին: ”Նրա կատարմամբ հիանալի խաղ ստացվեց: Իսկապես հիանալի: Նա ուներ 2 հնարավորություն, բայց դրա հետ միասին այնպիսի իրավիճակում հայտնվեց, […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Փափազյան փող. 27, 27/1, 28 համարների, Հովսեփ Էմինի, Սևքարեցի Սաքոյի, Թավրիզյան, Մանուշյան, Կովկասյան, Այգեկցի փողոցների ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երևան Ջուր” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված