05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Տրանսպորտը թանկացնելու համար ճիշտ ժամանակ են ընտրել՝ վարչապետ է փոխվում

“Կարծում եմ թանկացումների այս խնդիրը քաղաքական է, տրանսպորտը շատ վաղուց թանկացած կլիներ, եթե որոշակի քաղաքական գործընթացներ չլինեին: Այս պահը թանկացման համար շատ հարմար է, վարչապետ է փոխվում և ժամանակը ճիշտ է ընտրված”, -այսօր Հենարան ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, փորձագետ Դավիթ Գևորգյանը:

 “Թող Եվրոպայից չգնային փորձագետներ բերեին բյուջեից էլ մի քանի միլիոն դոլար ծախսեին, եվրոպացին չպիտի որոշի թե հայը լինի սափրված կամ չսափրված, ծխի կամ չծխի”,-գտնում է տնտեսագետը:

Նրա դիտարկմամբ նախ պիտի բարելավեն ծառայությունների որակը, ապա դրա դիմաց նոր սակագին որոշեն:Անդրադառնալով խնդրին նա նկատեց.

“Կանայք դողալով են դուռը փակում, որ հանկարծ մի քիչ ուժեղ չլինի գեղեցիկ խոսքերի արժանանան, ասում են էսքան պիտի վճարես, բայց ի՞նչի համար: Ես պիտի իմանամ  ի՞նչ ծառայությունա ինձ մատուցվում, որ հասկանամ ի՞նչ  և ու՞մ եմ վճարում:

Գևորգյանը վերլուծելով խնդիրը նշեց, որ  ժողովուրդը ի վիճակի չէ ավել վճարել ու Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է, որին վերջ տալու համար  պետք է տրանսպորտի դաշտը ստվերից դուրս հանել :

“Ուզում են թանկացնել, որովհետ բյուջեն լցնելու խնդիր կա: Ասում են, որ յուղը երեք հազար դրամ է կամ հինգ հազար, կամ վարորդներն ամեն օր անցնում են բուժզննում, կամ ստանում են աշխատավարձ, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ պլանով են վարորդներն աշխատում, իսկ պլանների մասին ոչ մի խոսք չկա”,-հավելեց Դավիթ Գևորգյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ