08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հավատաց ոստիկանապետի աղոթքներին

Ֆեյսբուքի օգտատեր Մենուա Հարությունյանը իր տարեգրքում գրել է.

“Մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, որեւէ մեկս չէինք գիտակցում, որ մեր քաղաքում, մեր աչքի առջեւ տեղի է ունենում համաշխարհային կարեւորագույն մի իրադարձություն. աշխարհի առաջին քրիստոնեական պետությունում երկրի ոստիկանապետը իշխանության դեմ դուրս եկած հասարակության ընդդիմադիր հատվածին ոչ թե զենքի ուժով, ոչ թե հալածանքներով, այլ աղոթքով, Աստծո խոսքով հեռացրեց իշխանության հետ բախումից, փրկեց պետությունը նոր Մարտի 1-ից, ցույց տվեց մեր հանրությանը, որ հանդուրժողականությամբ եւ հավատքով կարելի է անել անհնարինը:

2013-ի ապրիլի 9-ին նոր էջ գրվեց համաշխարհային մարդկության պատմության մեջ. մեր պատմության մեջ գրվեց մեկ էջ, որից օրինակ կարող են վերցնել իրենց ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած շատ ու շատ պետություններ:

Այսօրվա, վաղվա եւ ապագայի բոլոր սերունդները սիրով եւ աղոթքով կհիշեն Վլադիմիր Գասպարյանի անունը, ով ապացուցեց, որ սիրում եւ ծառայում է իր ժողովրդին, չի վախենում իր ժողովրդից եւ իր համար իշխանության եւ ընդդիմության ճամբարներում կանգնած քաղաքացիները հավասար են, ինքը երկուսին էլ ծառայում է հավասարապես: 

Հ.Գ. Ապրիլի 9-ից հետո շատ շատերը քննադատում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա չգնաց մինչեւ վերջ, թույլ չտվեց զոհեր եւ արյուն, հասարակությանը չտարավ բախումների: Վստահ եմ, որ նա դա չարեց, քանզի լսեց Աստծո խոսքը, հավատաց ոստիկանապետի աղոթքներին, ինչի համար ես շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հայաստանը այլեւս քաղաքական եւ բարոյական ռեսուրս չուներ նոր Մարտի 1 տեսնելու, եւ իրականում ապրիլի  9-ին Վլադիմիր Գասպարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փրկեցին հայոց պետականությունը նոր վայրիվերումներից եւ հնարավարություն տվեցին ապագա սերունդներին կերտելու էլ ավելի լավ եւ հանդուրժող պետություն”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ