08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2014

Տարօրինակ է թվում. Լ. Խաչատրյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տարօրինակ է համարում այն, որ ՛՛պալատական ուսումնասիրողների կարծիքը միշտ հակադարձ է ոչ պալատականներին: Պալատականներն ասում են՝ 10-12 հատ ցանց կդնենք, եթե տեսնենք ազդում է  Սևանի վրա, կդադարեցնենք, 21-րդ դարում պատկերացնում եք, երբ այդ ամենը կարելի է մոդելավորել, նստել համակարգչի առաջ ու մոդելավորել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Անցել են աշխատասենյակներում որոշում կայացնելու ժամանակները. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

    Երեկ  Սյունիքի մարզպետ, Գորիսի պետական համալսարանի(ԳՊՀ) կառավարման խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ԲՈՒՀ-ի ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը: Ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն. Ոսկանյանը, “Գորիսի ԳԱՄՄԱ” ԲԲԸ գործադիր տնօրեն, ԳՊՀ կառավարման խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը:     Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաեւ Գորիս քաղաքի […]

Դպրոցականը գնդակահարել է դասարանցուն, ապա ինքնասպան է եղել

Օրերս սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Յակուտիայի դպրոցներից մեկում, որի արդյունքում 11-րդ դասարանցի 2 աշակերտ է մահացել:  Ինչպես պարզվել է, դպրոցականները ատրճանակով գնացել են տեղի խուլ թաղամասերից մեկը, ապա երկուզով զանգել են իրենց ընկերներին եւ հրաժեշտ տվել, ինչից հետո երկու կրակոց է հնչել: Նախնական տվյալներով` դպրոցականներից մեկը կրակել-սպանել է մյուսին, ապա ինքնասպան է եղել, գրում […]

“02”-ի հերթական կարևոր հաղթանակը “Դետեկտիվֆեստ” միջազգային փառատոնում

Ապրիլի 16-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվեց «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնը: Հեղինակավոր փառատոնի աշխատանքներից մասնակցեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը: Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո եւ հեռուստափառատոն ունենալու գաղափարը ծնվել է 1998 թվականին, Մոսկվայում: Կազմակերպիչները 16 տարիների ընթացքում ընդլայնեցին փառատոնի շրջանակներն ու այն արդեն միջազգային փառատոնի մեծ համբավ ունի ողջ աշխարհում: Փառատոնի հիմնական […]

՛՛Որևէ մեկը որևէ մեկի կադրը չէ՛՛. Թովմասյանի սկզբունքը

՛՛Ես ոչ կարծիք ունեմ, ոչ էլ գնահատում եմ, ինձ չի հետաքրքրում՝ ով ում ՛՛կադրն՛՛ է և նման կարծիքները չեմ մեկնաբանում, որոշում է վարչապետը և հանրապետության նախագահը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում այն կարծիքները, որ նոր Կառավարության կազմ ընդգրկված երեք նոր նախարարները երկրորդ նախագահ Ռոբերտ […]

Էրդողանը ցավակցում է հայերին, բայց չի բացում Հայաստանի հետ սահմանը. թուրք գրող

Թուրք լրագրող Ամբերին Զամանը կարևորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական  ուղերձը, չնայած այն չի բավարարել իր սպասելիքները, գրում է Ermenihaber.am-ը: Զամանը «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում գրում է, որ ինքն այն քաղաքացիներից է, որոնք հավատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ներողություն խնդրելու, տուժածներին հնարավորության սահմաններում փոհատուցում վճարելու անհրաժեշտությունը: Չնայած դրան Ամբերին Զամանը կարևորել է […]

Էդգար Մանուչարյանը` ”Ուրալի” մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Եկատերինբուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ ընդունել է ”Տոմին”: Դաշտի տերերի մեկնարկային կազմում է հարձակվող Էդգար Մանուչարյանը: ”Ուրալի” հայազգի պաշտպան Դենիս Թումասյանը պահեստայինների թվում է: Նշենք, որ հանդիպման մեկնարկը որոշ ժամանակով հետաձգվել է խաղադաշտի անպատրաստ լինելու պատճառով:

“Փոթորիկ մեկ գավաթ ջրում” օպերացիան.Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաեւ, որ ՀՀ Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար: Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում: ՀՀ Կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ […]

Չեն “խփում” լրատվամիջոցների գործին /վիդեո/

Blognews-ի խմբագիր Արամ Անտինյանի համոզմամբ, իրենց հարթակը օգնում է բոլորին՝ սեփական հետաքրքիր տեսակետները  հանրային դարձնելուն եւ համաձայն չէ այն կարծիքին, որ “խփում են” լրատվամիջոցների գործին:  Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կայքը գրագողությամբ չի զբաղվում եւ “ֆեյքերի” դեմ օրենքի ընդունումն իրենց չի վնասի:  Հիշեցնենք, որ “Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքում նախատեսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի