06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը ցավակցում է հայերին, բայց չի բացում Հայաստանի հետ սահմանը. թուրք գրող

Թուրք լրագրող Ամբերին Զամանը կարևորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական  ուղերձը, չնայած այն չի բավարարել իր սպասելիքները, գրում է Ermenihaber.am-ը:

Զամանը «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում գրում է, որ ինքն այն քաղաքացիներից է, որոնք հավատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ներողություն խնդրելու, տուժածներին հնարավորության սահմաններում փոհատուցում վճարելու անհրաժեշտությունը:

Չնայած դրան Ամբերին Զամանը կարևորել է Էրդողանի ուղերձը, քանի որ պետության կողմից հրապարակված գրավոր հայտարարությամբ առաջին անգամ պաշտոնապես հաստատվում էր, որ հայերը հետապնդումների են ենթարկվել:

Հեղինակը, սակայն, հոդվածի մեջ հարցադրում է կատարում՝ արդյո՞ք պետք է ուշադրություն դարձնել ոչ թե գրավածին, այլ գրողին, ոչ թե ասվածին, այլ ասողին:

Նա որպես հարցման պատասխան բերում է Էրդողանի օրինակը, ով հայերին ցավակցություն է հայտնում, սակայն Հայաստանի հետ սահմանները չի բացում, դիվանագիտական հարաբերություններ չի հիմնում: Բերքիններից, իսմայիլներից (Գեզի զբոսայգու դեպքերիժամանակ զոհված Բերքինի և Ալի Իսմայիլի մասին է խոսքը-խմբ.) և Ռոբոսկիի (2011 դեկ.28-ին թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրք-իրաքյան սահամանին գտնվող քրդական գյուղերը, որի հետևանքով զոհվել էր 34 խաղաղ բնակիչ-խմբ.) համար խուսափում է ցավակցություն հայտնել և ներողություն խնդրել, սակայն հանգիստ ներողություն է խնդրում ուրիշների (քեմալիստների)  գործած մեղքերի համար (Դերսիմիկոտորածը): Ըստ Զամանի՝ վերոնշյալը անկեղծության փորձությանը չի դիմանում:Արդյունքում՝ Էրդողանի ճշմարտության վրա հիմնված ոչ մի խոսքը կամ գործը ոչ մի արժեք չունի:

Սակայն, Զամանը կրկին հարց է տալիս ինքն իրեն՝ արդյո՞ք Էրդողանի կամ որևէ մեկ այլ մարդու սխալները  զրոյի են հավասարեցնում նրանց լավ գործերը, թե՞ «արված» գործը պետք է դիտարկել «անողի» ընդհանուր գործունեության համատեքստում: 
Հոդվածի վերջում թուրք գրողը հանգում է այն եզրակացության, որ որքան կարևոր է ասվածը նույնքան կարևոր է այն ասողը, իսկ Էրդողանի ցավակցական ուղերձին ոչ թե իրենք՝ թուրքերը, պիտի գնահատական տան, այլ հայերը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ