14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անցել են աշխատասենյակներում որոշում կայացնելու ժամանակները. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

    Երեկ  Սյունիքի մարզպետ, Գորիսի պետական համալսարանի(ԳՊՀ) կառավարման խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ԲՈՒՀ-ի ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը: Ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն. Ոսկանյանը, “Գորիսի ԳԱՄՄԱ” ԲԲԸ գործադիր տնօրեն, ԳՊՀ կառավարման խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը:

    Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաեւ Գորիս քաղաքի խնդիրների վերհանմանը նվիրված մրցույթի արդյունքները: Մոտ մեկ ամիս առաջ ուսանողների եւ աշակերտների շրջանում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ՝ Գորիս քաղաքի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները խորագրով: Բուհի 39 ուսանող ստացել են կրթաթոշակ, 61 դպրոցական` դրամական աջակցություն: Դրամական աջակցությունը եւ կրթաթոշակները տրամադրում է “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամը՝ “ԳԱՄՄԱ”  ԲԲԸ-ի համաներդրմամբ:

   Նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդներին՝ մասնակցել համայնքային խնդիրների լուծմանը: Վերհանված խնդիրների, առաջարկների վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ընդգծելով, որ արդյունավետ քաղաքականության իրականացման արդյունքում  “Լեռնահայաստան” հիմնադրամի աջակցությամբ փորձ կարվի հաղթահարել համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Մարզպետը նշել է, որ անցել են այն ժամանակները, երբ աշխատասենյակներում էին որոշվում, թե ինչ է պետք երկրին, համայնքին ու վերջապես քաղաքացուն: Մերօրյա իրականությունն այլ պահանջ ունի:

   Ըստ նրա, այն ենթադրում է մտածողության ու գործելաոճի արմատական փոփոխություն: Վահե Հակոբյանը նաեւ ընդգծել է, որ նոր ճանապարհով քայլ առ քայլ գնալու գործընթացը ինքնին ենթադրում է նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորում, որի կրողը երիտասարդությունն է : Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը շնորհավորել է բոլոր ուսանողներին, մաղթել նորանոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ