08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2014

Վարդան Ղուկասյանը իր երգեցիկ ձայնով զարմացրեց. Առավոտ

“Առավոտ”-ը գրում է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին: Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք […]

Դեռ չեն գնահատում վարչապետին. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: “Վարչապետը ընդամենը 5 օր է աշխատել, ուստի այս պահին ձեռնպահ կմնամ գնահատականներից։ Իհարկե, երկխոսությունը գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու, արդյունավետ լուծումներ գտնելու լավագույն միջոցն է։     Լավ է, որ կա երկխոսություն “Դեմ եմ”-ի երիտասարդների հետ, կա պատրաստակամություն՝ քննարկելու […]

Կա՞ն նեղացած դաշնակացականներ. Իրավունք

“Իրավունք”-ը փորձել է ՀՅԴ Գերագույն մարմնի  նախկին անդամ Սպարտակ Սեյրանյանից, ով նաեւ ՀՅԴ խոսնակն է պարզել, թե ինչու չի ընտրվել ԳՄ-ի անդամ: -Բարեւ ձեզ, պ-ն Սեյրանյան…. -Քաղաքական հարցերով դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին: –Բայց հարցը կոնկրետ փեզ է վերաբերում՝ կապված ԳՄ նորընտիր մարմնի հետ: -Այդ հարցին ես չեմ պատասխանում: Թերթի հետ հրաժարվել է խոսել […]

Աղվան Հովսեփյանի հարցը էլի հետաձգվում է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաեւ ԱԺ՝ առաջիկա երկուշաբթի  մեկնարկող քառօրյայի օրակարգ։ Օրինագծի քնննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս շրջապատի ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե իշխանության ներկայացուցիչները դիտավորյալ են ձգձգում հարցը։    Շարունակությունը թերթի […]

Ի՞նչի տեր է Դավիթ Հարությունյանը. Ժողովուրդ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին՝ անգամ մեծահարուստ։ Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ կամ շարժական գույք։ […]

Ո՞վ է փոխարինելու Արթուր Բաղդասարյանին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի  աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղղասարյանի հրաժարականի դեպքում, “դիտվել” է 2 թեկնածություն՝ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Կարապետյանի։ Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որեւէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի