18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Դեռ չեն գնահատում վարչապետին. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

“Վարչապետը ընդամենը 5 օր է աշխատել, ուստի այս պահին ձեռնպահ կմնամ գնահատականներից։ Իհարկե, երկխոսությունը գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու, արդյունավետ լուծումներ գտնելու լավագույն միջոցն է։ 

   Լավ է, որ կա երկխոսություն “Դեմ եմ”-ի երիտասարդների հետ, կա պատրաստակամություն՝ քննարկելու եւ լուծելու փոքր ու միջին բիզնեսի խնդիրները, լավ է, որ կա գիտակցում, թե ինչից պետք է սկսել շտկել տնտեսության ողնաշարը, բայց կարեւորը արդյունքն է։ 

   Կտեսնե՞նք արդյունք, դրական միտում՝ փոխելու յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը, այն ժամանակ կտանք կառավարության քայլերի հստակ գնահատականը”,-ասել է Զոհրաբյանը։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ