01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարդան Ղուկասյանը իր երգեցիկ ձայնով զարմացրեց. Առավոտ

“Առավոտ”-ը գրում է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին:

Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին, հանկարծ լսել են Վարդան Ղուկասյանի ձայնը, որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. “Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը” ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը:

Հավատացյալների պատմելով, Վարդան Ղուկասյանի Յոթ Վերք եկեղեցի մտնելը, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել: Լսելով նրա զրնգուն ձայնը` ծնկի եկածները մեկ մյուսին ասել են. “Վայ, Վարդանը եկավ”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ