07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Արոնյանը պարտվեց եւ մրցաշարն ավարտեց 6-րդ տեղում

Խանտի Մանսիսկում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Սերգեյ Կարյակինին:  Տուրի մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 6-րդ տեղը: Մրցաշարում հաղթեց Վիշվանաթան Անանդը, ով իրավունք ստացավ աշնանը աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ անգամ խաղալ Մագնուս Կառլսենի հետ:

Օդերեւութաբանները ահազանգում են. ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հանրապետության տարածքում՝   Ուշադրություն Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը  Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում  սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը  օդում մինչև -4 …-6 աստիճան, հողի մակերևույթին`  -5…-7 աստիճան ցուրտ:   Մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ, ապրիլի […]

Դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային եւ համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, […]

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ անցած գիշեր առատ ձյան հետեւանքով մեքենաներ են հայտնվել արգելափակման մեջ:  Մարտի 31-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին` բեզալցակայանի մոտակայքում, տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել “Օպել” մակնիշի 454 […]

Ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն: Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:  Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում :Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:  ՀՀ […]

Գրիպն ու սուր-շնչառական վարակները կնահանջեն. ձյունը օգնեց

 Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը armnews հեռուստաընկերության հետ զրույցում ողջունեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը՝ մեկ օրով դասերը հետաձգելու մասին:  Լիանա Թորոսյանը առաջարկեց նախարարին ապրիլի 1-ին նույնպես պարապմունքներ չանեն: Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվանդություններին, ապա մասնագետը մեջբերեց   ժողովրդական խոսքը, որ ձյունը մաքրեց օդը  եւ հիվանդությունները կնահանջեն: […]

Ոստիկանապետի հրամանով ուժեղացված ծառայություն է

ՀՀ ոստիկանության հանրության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւանում եւ հանրապետության ճանապարհներին:  Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթեւեկության համար. դժվարանցանելի են Երեւանի փողոցներն ու մարզային ճանապարհները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից […]

Ձնամաքրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Տեղացած աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման` վաղ առավոտից մեկնարկած աշխատանքները չընդհատվող ռեժիմով շարունակվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:  Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր եւ երկրորդական փողոցներում անխափան երթեւեկության ապահովմանը:  Մաքրման աշխատանքներում  քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ ներգրավված են բոլոր  վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղերում աշխատանքների ընթացքը համակարգում են վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման […]

Մովսիսյան.”Սպարտակը” կպայքարի մինչեւ վերջ”

”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ”Լոկոմոտիվի” դեմ խաղից հետո հայտնել է, որ իր թիմը մտադիր է շարունակել պայքարը մինչեւ վերջ: ”Գտնում եմ, որ ամենադժվարը վատ արդյունքներից հետո խաղին վերադառնալն էր: Կարծում եմ, որ մենք լավ աշխատանք կատարեցինք: Բոլորը սպասում էին, որ կհանձնվենք, սակայն ոչ մի այդպիսի բան չի լինի. ”Սպարտակը” կշարունակի պայքարել մինչեւ վերջ, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված