04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ոստիկանապետի հրամանով ուժեղացված ծառայություն է

ՀՀ ոստիկանության հանրության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւանում եւ հանրապետության ճանապարհներին: 

Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթեւեկության համար. դժվարանցանելի են Երեւանի փողոցներն ու մարզային ճանապարհները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից ուժեղացված ծառայության են անցել եւ´ մայրաքաղաքում, եւ´ մարզերում. վերահսկվում են փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր են գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները  համակարգում են ճանապարհաշինական բրիգադների եւ ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղեւորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթեւանի տրամադրումը:

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ