10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ձնամաքրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Տեղացած աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման` վաղ առավոտից մեկնարկած աշխատանքները չընդհատվող ռեժիմով շարունակվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: 

Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր եւ երկրորդական փողոցներում անխափան երթեւեկության ապահովմանը:  Մաքրման աշխատանքներում  քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ ներգրավված են բոլոր  վարչական շրջանների կոմունալ ծառայությունները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղերում աշխատանքների ընթացքը համակարգում են վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման աշխատանքներին համապատասխան տեխնիկայով օժանդակում են շինարարական մի շարք կազմակերպություններ: Աշխատանքներում ներգրավված է շուրջ 90 միավոր հատուկ տեխնիկա: Զուգահեռաբար ընթացքում են  փողոցներն աղի եւ ավազի խառնուրդով մշակելու աշխատանքները:

Մայրաքաղաքի բոլոր փողոցները երթեւեկելի են:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ