Արգելափակվել են ավտոմեքենաներ
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ անցած գիշեր առատ ձյան հետեւանքով մեքենաներ են հայտնվել արգելափակման մեջ:
Մարտի 31-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին` բեզալցակայանի մոտակայքում, տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել “Օպել” մակնիշի 454 ԼՏ 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Մ., ծնվ. 1967թ.):
***
Մարտի 31-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում մերկասառույցի հետեւանքով մեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ “BYD” մակնիշի 63 0U S15 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է Արամ Խաչատրյան փողոցի թիվ 6 շենքի բակում:
Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:
***
Մարտի 31-ին, ժամը 00.08-ին քաղաքացի Գ.-ից ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով իրեն պատկանող “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Վերին Ջրաշեն-Նուբարաշեն հին ավտոճանապարհին:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “ՎԱԶ-2121” մակնիշի 35 VS 134 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Բ. Ա.):