07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 26, 2014

Մի ցանեք քամի, պատասխանը լինելու է փոթորիկ. Աշոտյանը՝ Բնապահպանության նախարարի միջադեպից /վիդեո/

՛՛Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են, վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, […]

Դանակով զինված տղամարդը փորձեց ինքնասպան լինել Ազգային ժողովում /ֆոտո, վիդեո/

Ազգային ժողովում իրարանցում է: Աշոտ անունով մի տղամարդ դանակով զինված` Ազգային ժողովի անցակետում փորձում էր ինքնասպան լինել: “Եկել էի, որ իմ երեխեքի համար հացի կոպեկ խնդրեի: Ով կտար, իրա ցավը տանեմ”,-հայտարարեց հուսահատ տղամարդը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելը դեռ որոշված հարց չէ. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հաագայում  կայացող միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելը դեռ որոշված հարց չէ, քանի որ դա չի ճանաչում  համաշխարհային հանրության մեծ մասը, գրում է Росбалт-ը: Բացի այդ, Օբաման նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ ազգային անվտանգության առաջին սպառնալիքը չէ: «Մենք Ռուսաստանի հետ պատերազմ չենք վարի, բայց դա չի […]

Բանավեճ Աշոտյանի ու Նաիրա Զոհրաբյանի միջև. հիշեցին նույնիսկ Հռոմպի պապին

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկը:   ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը օրենքի վերաբերյալ խոսելիս ասաց, որ պետք է շեղվի ու փոքրիկ դիտարկում անի ԿԳՆ Արմեն Աշոտյանի ասածների հետ կապված: ՛՛Սոցիալական կայքերի, ֆեյքերի, բառամթերքի վերաբերյալ, մարտի 31-ին մենք խորհրդարանում լսումներ ունենք և Դուք, որպես սոցցանցերի խիստ […]

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում  էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող  կաթի վերամշակման արտադրամասի  գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այստեղ արտադրվում  են  Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում  է  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ […]

“Երբ սիրիահայը դուրս է գալիս Սիրիայից, իր առաջին հենման կետը Հայաստանն ու Արցախն է”

Հալեպի ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրավիճակից, ասել է, որ ի վերջո քեսաբցիները կվերադառնան իրենց բնակավայր, բայց այն ժամանակ, երբ տարածաշրջանն ապահով լինի: Նա նշել է նաեւ, որ Լաթաքիայում մեր հայրենակիցները իշխանությունների պաշտպանության տակ են, բայց անհանգիստ են, որովհետեւ թողել են իրենց տները և […]

“Կառավարությունը ծրագրեր է գողանում ու գրանտ շահում”

ՀՀ վարչապետի եւ նրա աշխատակազմի հրաժարականը ոչ միայն խորհրդանական 4 ուժերն են պահանջում, այլ ավտոներկրողներն ու փոխադրողները: Նրանք կանգնել են անլուծելի խնդրի առաջ: Ըստ կառավարության որոշման, ավտոմեքենա ներկրելուս մաքսազերծումը անելու են մրցույթում շահած բրոքերները՝ որոշակի գումարի դիմաց: “Էդ ինչ ավելորդ ծախսեր են, ու էն դեպքում, որ ասում է, քո բրոքերը չի կարա, իմը պիտի լինի”,-ասաց […]

Արվեստագետների ուղերձը՝ Օպերայի և Բալետի թատրոնի ճակատագրի շուրջ

Մենք` հայ ազգի մշակույթի գործիչներս, դիմում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճակատագրի հանդեպ: Ինչպես գիտենք, թատրոնն այժմ կանգնած է ղեկավար ընտրելու խնդրի առջև, որից կախված է ո՛չ միայն իրենից ազգային արժեք ներկայացնող Հայաստանի Հանրապետության կարևորագույն ակադեմիական մշակութային կոլեկտիվի գոյությունն ու զարգացումը, այլև մեր մշակույթի […]

Ո՞ւր է գնալու Հայաստանը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն որոշ ժամանակ հետո կգնան փոխզիջումների, սակայն այդ ժամանակ հայտնի չի լինի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ. նման տարակուսանք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:   “Ռուսաստանը, լինելով մեծ երկիր, չի կարող երկար շարունակել այն քաղաքականությունը, որը վարում է այսօր, դա շահավետ չէ նաեւ Արեւմուտքին, եւ նրանք փոխզիջումներին են գնալու”,– ասաց նա: Նավասարդյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված