08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի ցանեք քամի, պատասխանը լինելու է փոթորիկ. Աշոտյանը՝ Բնապահպանության նախարարի միջադեպից /վիդեո/

՛՛Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են, վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, վիրավորա՞նք է, թե՞ չէ՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա պահվաքածը: Հիշեցնենք, որ նախարարն իրեն կեղտոտ ջուր առաջարկած ակտիվիստին ասել էր՝ ՛՛ականջներդ կկտրեմ, այ լակոտ՛՛:

Դիտարկմանը, որ նախարարի մասնագիտական գործունեության մասին են խոսել ակտիվիստները, ԿԳ նախարարն արձագանքեց. ՛՛Ի՞նչն է մասնագիտական գործունեության մասին, եթե դիմացինիդ ասում են՝ դուք կաշառակեր եք կամ վաճառել եք երկիրը… մենք տարբեր պատկերացումներ ունենք մասնագիտական լրատվական գործունեության մասին այդ դեպքում: Եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան, բարի եղեք պարկեշտություն պահպանեք: Ես վաղուց եմ ասել՝ մի ցանեք քամի, ոչ ոք քամի չպետք է ցանի, որովհետև դրա պատասխանը լինելու է փոթորիկ, չի կարելի՛՛:

Հարցն, թե այսինքն՝ արդարացնում է Արամ Հարությանյանի նման պահվածքը, նա արձագանքեց. ՛՛Դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում, արդացանո՞ւմ եք այն ակտիվիստներին, ովքեր սադրում են, թե չէ՞: Մենք իրավաարժանի ենք, խնդիրը դրա մեջ է, մենք դա գիտակցում ենք, իսկ դուք դա չեք ուզում գիտակցել, չկա ավելի լավ իշխանություն Հայաստանում, չորրորդ իշխանությունը նույնքան իշխանություն է՝ իր խնդիրներով՛՛:

Ինչ վերաբերում է երկու օր առաջ Արդարադատության ու Ֆինանսների նախարարների պահվածքին, և հարցին, թե չի կարծում, որ նախարարներն ագրեսիվացել են, Արմեն Աշոտյանը շեշտեց, որ պետք է նայել նաև ընդդիմադիրների վարքագծին և արմատները փնտրել այնտեղ:  ՛՛Ինչպիսի ամբարտավանությամբ են խոսում քննադատությունը մոռացած անցել են պիտակավորումների, դուք դա տեսնո՞ւմ եք, թե չեք տեսնում… Մինչև ձեր աչքի փուշը չտեսնեք, մեր աչքի  փուշը հանգիստ թողեք, մենք մեր փշերի տեղը լավ գիտենք՛՛,-եզրափակեց ԿԳ նախարարը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ