25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանավեճ Աշոտյանի ու Նաիրա Զոհրաբյանի միջև. հիշեցին նույնիսկ Հռոմպի պապին

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկը: 

 ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը օրենքի վերաբերյալ խոսելիս ասաց, որ պետք է շեղվի ու փոքրիկ դիտարկում անի ԿԳՆ Արմեն Աշոտյանի ասածների հետ կապված: ՛՛Սոցիալական կայքերի, ֆեյքերի, բառամթերքի վերաբերյալ, մարտի 31-ին մենք խորհրդարանում լսումներ ունենք և Դուք, որպես սոցցանցերի խիստ ակտիվ օգտատեր և այդ ոլորտում խիստ բազմաժանր գործիչ, կարող եք գալ և այդ լսումներին մասնակցել, կրկնում եմ՝ ֆեյքերի, սոցիալական ցանցերի, էնտեղ օգտագործվող բառամթերքի վերաբերյալ որպես այդ ոլորտում պրոֆեսիոնալ ձեր դիտարկումները հայտնել՛՛-ասաց Զոհրաբյանը: Նշենք,Աշոտյանն ավելի վաղ ասել էր, որ պատգամավորներն այստեղ իրենց ավելի կոռեկտ են պահում, քան սոցիալական ցանցերում ու իրենց պատկանող լրատվամիջոցներում:

Ապա Զոհրաբյանը խոսեց նախագծի մասին: ՛՛Ի տարբերություն Ձեզ՝ ես հիացած չեմ մեր Կառավարության անաչառությամբ և օբյեկտիվությամբ, ուստի հարցս հետևյալն է, վերին շեմ սահմանելու լիազորություն եք տալիս, շատ դրական մեսիջներ կան երկու նախագծերում էլ, ես պաշռտպանում եմ տարբերակը, որ արտոնությունը պիտի հանվի Քոլեջից բուհ գնացողների, որովհետև ըստ էության դա չհիմնավորված արտոնություն է՛՛,-նկատեց պատգամավորը:

  Պատասխանելով Արմեն Աշոտյանը նշեց. ՛՛Ձեր հարցադրումների մեջ որոշ բառեր կան, որ ինձ հուշում են՝ ինչ-որ ֆեոդալական մտածելակերպային բան՝ լծակ… լավ բառ է, բայց եկեք այստեղ ազդեցության գործիք հասկանանք, լծակ բառը վերին շեմի սահմանման դեպքում դուք եք հենց, դուք պատգամավորներդ եք, հանձնաժողով կա կրթության, որ շատ ակտիվ աշխատում է, ֆրակցիաներ կան, որ շատ լավ աշխատում են կրթության բնագավառում, եթե մի բան այնպես չլինի, խնդրում եմ բարձրաձայնել՛՛: Աշոտյանը հիշեցրեց, որ կանոնավոր գալիս է Կառավարության հարցուպատասխանի բոլոր նիստերին, սակայն ցավոք ԲՀԿ-ի կողմից կրթության ոլորտի մասին մտահոգություններ չի լսել:

՛՛Ես ուրախ կլինեմ, եթե ձեր բազմազբաղ քաղաքական առօրյայում դուք ավելի շատ ժամանակ գտնեք՝ զբաղվելու մասնագիտական գործերով, ուրախ եմ լսումների մասին լսելու համար, չգիտեմ որքանով եք դուք իրավասու ինձ հրավիրել, հուսով եմ՝ ով որ ինձ իրավասու է հրավիրել, որպես համահեղինակ կամ չգիտեմ, ով որ իրավասու է, խնդրում եմ ինձ հրավիրել, ես մեծ սիրով կգամ և կպատմեմ հետևյալի մասին՛՛,-ասաց նախարարն ու պատմեց.

՛՛Ինչպես ի տարբերություն որոշ քաղաքական միավորների՝ փող չծախսել էդ գործի վրա, բայց ունենալ այնպիսի արդյունք, որը զրոյացնի մարդկանց հազարավոր ծախսերը, որոնք արվում են այդ բնագավառում:

Չեմ ուզում գլուխ գովալ, բայց կարծում եմ՝ առ այսօր ինձ հաջողվում է լավ իմաստով ջրել այդ քաղաքական ներդրումները, որոնք կատարվում են վիրտուալ տարածքում կոնկրետ նպատակների հասնելու համար և կարող եմ ձեզ, որպես համահեղինակի հուշել մի շարք այլ հրավիրյալների, որոնք նույնպես շատ օգտակար կլինեն՛՛:

Աշոտյանը շեշտեց, որ սոցցանցերից շատ ակտիվ օգտվում է օրինակ` ԱՄՆ նախագահը, իր փորձն էլ շատ լավը կլինի, Հռոմի պապը, Շվեդիայի ԱԳ նախարարը Թվիթերում, բազմաթիվ այլ մարդիկ ևս:

Օրենքի վերաբերյալ դիտարկումներին Աշոտյանն արձագանքեց այսպես. ՛՛Երեք կրթական աստիճան կա, բնական է՝ բակալավրը ավելի էժան է, մագիստրատուրան միջին գին է, ասպիրանտը ավելի թանկ կրթություն է, երեք տեսակի կրթական ծրագրեր կարող են լինել՝ չհավատարմագրված, հավատարմագրված Հայաստանի ներսում և արտերկրում, երեքը շարում ենք այս կողմից, երեքն՝ այն, ու բնականաբար ստանում ենք ձեզ հետ մասին գնային ինը տարբերակներ՛՛:

Նաիրա Զոհրաբյանն էլ նետեց, որ Աշոտյանը բարձր կարծիքի է իր մասին:

՛՛Հռոմի պապին հրավիրելու վերաբերյալ մենք նման գործելաոճ չունենք, դուք ունեք գործելաոճ, օրինակ, օգտագործել ԱՄՆ դեսպանի երևի թե մեծահոգությունը կամ բարեկրթությունը և նրան դարձնել խայտառակ համակարգի, այն է` պարտադիր կուտակային համակարգի էժանագին լոբբիստ՛՛:

Աշոտյանն իր հերթին հիշեցրեց.  ՛՛Խոսելով ԱՄՆ դեսպանի մասին՝ էժանագին բառով պետք է այդուհանդերձ հիշել, դա միջուկային տերություն է, և նախագահը մասնակցել է Հաագայի սամմիթին վերջերս: Ուզում եմ ասել, որ իմ համեստ աշխատանքի բարձր գնահատականը տալիս եք դուք երկրորդ անգամ էս տասը րոպեի ընթացքում խոսելով իմ գործունեության մասին՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ