08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Երբ սիրիահայը դուրս է գալիս Սիրիայից, իր առաջին հենման կետը Հայաստանն ու Արցախն է”

Հալեպի ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրավիճակից, ասել է, որ ի վերջո քեսաբցիները կվերադառնան իրենց բնակավայր, բայց այն ժամանակ, երբ տարածաշրջանն ապահով լինի:

Նա նշել է նաեւ, որ Լաթաքիայում մեր հայրենակիցները իշխանությունների պաշտպանության տակ են, բայց անհանգիստ են, որովհետեւ թողել են իրենց տները և հեռացել:

Հալեպի ազգային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանն էլ նշել է, որ Քեսաբի իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքը դեռ հստակ չէ:

“Հարցը միայն համայնքի խնդիրը չէ, այստեղ ազգային հարց է։ Քեսաբը պատմական Հայաստանից մնացած վերջին հատվածն է”,- ասել է նա:

Կ. Յուզբաշյանն ասել է, որ երբ սիրիահայը դուրս է գալիս Սիրիայից, իր առաջին հենման կետը Հայաստանն ու Արցախն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ