07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2014

Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը

՛՛ Միաբևեռ աշխարհակարգն արդեն ապրում է իր վերջին օրերը, 90-ականներին կոտրված ՌԴ-ը վերագտել է իրեն ու իր դիրքերն է վերագրավում տարածաշրջանում՛՛,-այսօր, խոսելով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ այն համարձակությունն ու վստահությունը, որ Ռուսաստանն է ցուցաբերում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ: ՛՛Եվրոպան, որ տարածաշրջանում գլխավոր ընդդիմախոսն է, շատ […]

Վարդենյաց լեռնանցքում մեքենաները դուրս են բերվել ձնաբքից

ՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  18-ին ժամը  05:00- ի  սահմաններում, եղանակային պայմանների  պատճառով  Վարդենյաց  լեռնանցքում  տեղի էր ունեցել մեքենաների կուտակում, որոնք  ձնաբքից դուրս են բերվել ճանապարհը սպասարակող  «Շանթ- Սեյրան» ՍՊԸ – ի  ճանապարհաշինարարների  ջանքերով:  Ներկա պահին  ճանապարհահատվածը  գործում է  բնականոն:          

Իրարանցում “Կյանքի խոսք”-ում

“Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության  հայաստանյան կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը այս օրերին Շվեդիայում է եւ մասնակցում է համաշխարհային ժողովի: Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, թե “Կյանքի խոսք”-ը լուծարվել է եւ կառույցի միջազգային ղեկավար Ուլֆ Էկմանը հայտարարել է կաթոլիկ եկեղեցու հետեւորդ դառնալու մասին:  Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սիմոնյանը զանգահարել է իր կառույցի անդամներին եւ հորդորել, որ չանհանգստանան: […]

Արոնյանի հետ կմրցի մրցաշարի ֆավորիտներից Սվիդլերը

Խանտի Մանսիսկում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Երեկ Լեւոն Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Սվիդլերի նկատմամբ: Այսօր` 5-րդ տուրում Արոնյանի սեւերով կխաղա Կրամնիկի հետ, ով Արոնյանի պես ունի 2.5 միավոր եւ կիսում է 2-րդ հորիզոնականը: Նշենք, որ Արոնյանը եւ Սվիդլերը հանդիսանում են մրցաշարի ֆավորիտներ: Առաջատարը հնդիկ շախմատիստ Անանդն է: Տուրի մյուս պարտիաներում կհանդիպեն […]

Մահացել է Արա Շիրազը

“Նաիրի”  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում անցած գիշեր, 73 տարեկան հասակում  մահացել է ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Նրա մոտ գլխուղեղի ինսուլտ էր ախոտորոշվել, եւ քանդակագործը անցած տարվա դեկետմբերի 15-ից հիվանդանոցում էր:  Արա Շիրազը բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդին է: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-ին  Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Առավոտյան  տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին  մասնակցում էին շուրջ 150 […]

ԱԳ նախարարն արձագանքել է Ղրիմի հանրաքվեին

Պատասխանելով “Առաջին լրատվական” ծրագրի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. “Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա”: Իսկ ինչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա հարցին […]

Մինչ Ուկրաինան եռում է, ՀՀ դեսպանի “բիզնեսի ձայնը բարձր է լսվում”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ մինչ Ուկրաինան եռում է, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն փոխարենը վերջինիս ձայնը շատ բարձր է “լսվում” բիզնես “զարգացումներում”։ “Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված “Մեգա Մեդ” բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, առավել ստույգ՝ նրա որդի Դավիթ […]

Մանուչարյան.”Վստահ եմ`”Ուրալը” հաջորդ տարի հանդես կգա Պրեմիեր լիգայում”

Եկատերինբուրգի ”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը մասնակցել է ”90 минут плюс” հաղորդմանը, որում խոսել է իր թիմի վերջին խաղի մասին, որում Մանուչարյանը դարձել էր 2 գոլի հեղինակ եւ հաղթանակ պարգեւել ”Ուրալին”: ”Խաղադաշտ դուրս գալուց առաջ Ալեքսանդր Տարխանովն ասաց, որ պետք է խաղալ, ջանալ եւ կառչել գնդակից: Ես դուրս եկա խաղադաշտ, փորձեցի իրականություն դարձնել դա եւ գոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված