07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2014

Ազատության հրապարակում կրքերը ամեն վայրկյան կարող են սրվել. ի՞նչ է սպասվում մարտի 22-ին /վիդեո/

Հնարավոր է արդյո՞ք ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունը վերածվի լուրջ քաղաքական պայքարի. ”Կուտակային համակարգը քաղաքացիական և արհմիութենական նախաձեռնություն է: Այսինքն՝ եթե խորը նայենք, այդ թեման քաղաքական թեմա չի: Երբ մենք խոսում ենք, որ կուտակային այս ծրագիրը կարող է դառնալ քաղաքական կոնսոլիդացված պայքար, ես կարծում եմ , որ այն կարող է կշռել ողնաշարային […]

Եթե ժամանակավոր զոնտիկով բան է լինելու, դեմ չեմ. քանդակագործը՝ Գառնու սրճարանից /վիդեո/

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը դեմ չէ, որ Գառնու տաճարի հարևանությամբ ժամանակավոր սրճարան կառուցվի: ՛՛Եթե ժամանակավոր զոնտիկով բան է լինելու,  դեմ չեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործը: ՛՛Բայց եթե լուրջ սրճարան լինի, իհարկե դեմ եմ ՛՛,-նկատեց նա: Հիշեցնենք, նախատեսվում է Գառնու տաճարի հարևանությամբ կառուցել սրճարան, Մշակույթի նախարարությունը դեմ չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Երկու շաբաթ առաջ “հարություն առած” տղամարդը կրկին մահացել է

Երկու շաբաթ առաջ ամերիկացի Ուոլթեր Ուիլիամսը մահվան բյուրոյում հանկարծակի վերակենդանացել էր: Նրա մոտ կաթված էր արձանագրվել, ինչի արդյունքում տղամարդն իբրեւ մահացել էր: Երբ նա վերակենդանացել էր, տղամարդուն կրկին տեղափոխել էին հիվանդանոց: Եվ ահա երկու շաբաթ անց տղամարդը կրկին մահացել է` այս անգամ հաստատ: Ուիլիամսի 11 երեխաները հայտարարել են, որ իրենց հայրն այս անգամ իսկապես մահացել […]

Շարմազանովը` տարվա լավագույն քաղաքական գործիչ. Iravunk.com /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Iravunk.com-ը այսօր “Իրավունք” թերթի խմբագրություն էր հյուրընկալվել ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, ով թերթի կողմից արժանացավ պատվոգրի, 2013 թվականին լավագույն քաղաքական գործիչ ճանաչվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահին պատվոգիրը հանձնեց ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. “Ամեն տարի “Իրավունք”-ի խմբագրությունը տարվա ավարտին որոշում է, թե ով է իր ոլորտում լավագույնս աշխատել` տարվա ընթացքում: Երբ քննարկվել է, թե ով […]

Ջերմուկի տարածաշրջանում, Սարավանի եւ Մեղրիի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 18-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:    Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                           ՀՀ  տրանսպորտիևկապի  նախարարության  լրատվական  ծառայություն  

Արոնյանը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր` 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ: Սվիդլերը հաղթեց Տոպալովին, իսկ մյուս պարտիաները ավարտվեցին ոչ ոքի` Անդրեյկին-Անանդ, Կարյակին-Մամեդյարով: Այս տուրից հետո առաջատար Անանդը ունի 3.5 միավոր, Սվիդլերը, Արանոյանը եւ Կրամնիկը նրանից ետ են մնում 0.5 միավորով:

Պուտինն էլ մնաց պատմության մեջ

”Ահա և վերջ… Ռուսները լուծեցին Ղրիմի հարցը ու Սև ծովում ռազմական դոմինանտության բարդագույն խնդիրը…Պուտինն էլ մնաց պատմության մեջ: Ինչպես Մեծն լոռեցին է ասում՝Գործն է անմահ, լա՛վ իմացեք,Որ խոսվում է դարեդար,Երնե՜կ նրան, որ իր գործովԿապրի անվերջ, անդադար”,-Facebook-յան իր էջում գրել է Միհրան Հակոբյանը։

ԱՄՆ դեսպանի մեսիջները

”Հայաստանում բավականին ակտիվ ընթացող ԱԺ ոչ իշխանական ուժերի քաղաքական խորհրդակցությունների գործընթացն ու Ուկրաինայում սրընթաց զարգացող իրադարձությունները, կարծես թե, շեղեցին ուշադրությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ծավալուն հարցազրույցում տեղ գտած հետաքրքիր, միևնույն ժամանակ բավականին կարևոր նրբերանգներից: Հարցազրույցը առավելապես քննարկվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` տարեվերջին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում, սակայն մանրամասն չարծարծվեց դեսպանի` այդ համատեքստում հնչեցված ու […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված