03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը` տարվա լավագույն քաղաքական գործիչ. Iravunk.com /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Iravunk.com-ը այսօր “Իրավունք” թերթի խմբագրություն էր հյուրընկալվել ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, ով թերթի կողմից արժանացավ պատվոգրի, 2013 թվականին լավագույն քաղաքական գործիչ ճանաչվելու կապակցությամբ:

ԱԺ փոխնախագահին պատվոգիրը հանձնեց ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. “Ամեն տարի “Իրավունք”-ի խմբագրությունը տարվա ավարտին որոշում է, թե ով է իր ոլորտում լավագույնս աշխատել` տարվա ընթացքում:

Երբ քննարկվել է, թե ով է պահպանել իր սկզբունքները, չի փորձել սկզբունքներ ունենալ երկակի ստանդարտներով, սկզբունքայնության հետ միաժամանակ պահպանել երկրում ժողովրդավարությունը, ազգային մոտեցումները, այլ քաղաքական գործիչների հետ համագործակցությունը, այդ առումով խմբագրակազմը կանգ առավ պարոն Շարմազանովի անվան մոտ:

Ուստի “Տրվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, մշտապես սկզբունքային եւ հստակ քաղաքական գիծ ունենալու եւ այն կոնյուկտուրայի ազդեցության տակ չփոխելու համար, “Իրավունք” թերթի կողմից, 2013 թվականի ՀՀ լավագույն քաղաքական գործիչ ճանաչվելու առնչությամբ”:

Պատվոգիրը հանձնելուց հետո պարոն Շարմազանովը շնորհակալություն հայտնեց “Իրավունք”-ի խմբագրակազմին հավելելով. “Ստանալ նման պատվոգիր մամուլի սկզբունքային միջոցից, որն ունի հստակ սկզբունքայնություն, այն է ազգային գաղափարախոսությունը, մեծ պատիվ է:

Ամեն մի ընտրություն իր մեջ սուբյեկտիվություն է պարունակում, ուստի կարծում եմ, որ կան բազում ազնիվ եւ շիտակ քաղաքական գործիչներ մեր քաղաքական դաշտում, ավագ սերնդի մեջ, որոնցից ես սովորելու շատ բան ունեմ: Սա ավանսով տրված վստահություն է, ուստի կաշխատեմ, որպեսզի, թե սիմականները, թե “Իրավունք”-ի խմբագրակազմը, թերթի բազմահազարանոց լսարանը չփոշմանի իր մամուլի միջոցի կողմից նման պատվոգրի արժանացնելու առումով”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ