07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 5, 2014

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային 11 միլիարդ եվրո տրամադրել

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային երկու տարվա ընթացքում 11 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել, հայտարարել է   Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, գրում է РИАНовости–ն: Ֆինանսական օգնության տրամադրման պայմանը լինելու է Ուկրաինայի` Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագրի ստորագրումը:

Հայաստանի մեկնարկային կազմը Ռուսաստանի դեմ խաղում

Մոտ մեկ ժամից՝ 18:00-ին, Կրասնոդարի ”Կուբան” մարզադաշտում կսկսվի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ արդեն հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը. 1.Ռոման Բերեզովսկի 15.Հրայր Մկոյան 5.Ռոբերտ Արզումանյան 3.Վարազդատ Հարոյան 17.Արտակ Եդիգարյան 10.Գեւորգ Ղազարյան 6.Կառլեն Մկրտչյան 18.Հենրիխ Մխիթարյան 8.Մարկոս Պիզելի 11.Արթուր Սարկիսով 14.Յուրա Մովսիսյան

Կանոնավոր բանակ ստեղծեք. Վազգենի հորդորը /վիդեո/

Այսօր Եռաբլուրը մարդաշատ էր. բոլորը եկել էին նշելու սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65 ամյակը: Միմյանց շնորհավորելուց հետո, բոլորը Գրետա մայրիկին էին առողջություն մաղթում: Հիշեցնենք, որ վերջինս տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն եւ նրա մոտ ինսուլտ է ախտորոշվել:  Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի […]

Պուտինին դեմ գնալու համար կտուգանվեն…/վիդեո/

“Խաղաղություն՝ ժողովուրդներին, պատերազմ՝ իշխանություններին” կարգախոսով մի խումբ քաղաքացիներ բողոքի ձայն բարձրացրին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան տարածքում: Ոստիկանները փորձեցին նրանց տեղափոխել դիմացի մայթ, սակայն չպատասխանելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցին, թե՞ ինչու իրենք իրավունք չունեն գտնվելու դեսպանատան մոտ ոստիկանները բերման ենթարկեցին չորս ակտիվիստների՝ Էդուարդ Մկրտչյանին, Տիգրան Պարսիլյանին, Անտոն Իվչենկոյին և Լալա Ասլիկյանին: Ակցիան իրականացնելուց և իրենց կոչերը հնչեցնելուց […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ու պանթեոն այցելած հազարավոր երկրապահների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետի հիշատակին: Ծաղիկներ են դրվել նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի, […]

“Հայաստանի հավաքականը արագ է եւ տեխնիկապես ուժեղ”. փորձագետ

SovSport-ի փորձագետ Վալերի Ռայնգոլդը կիսվել է իր սպասելիքներով այսօրվա Ռուսաստան-Հայաստան խաղից: ”Հայաստանը բավականին լավ հավաքական ունի: Այդպես եղել է միշտ: ԽՍՀՄ-ի տարիներին այնտեղ լավ ֆուտբոլիստներ կային: Նույնիսկ իմ ժամանակներում. Մարկարովը, Անդրիասյանը եւ Իշտոյանը: Հիմա էլ է թիմը բավականին լավ. օրինակ Մխիթարյանը, ով լավ է դիտվում ”Բորուսսիայում”: Մովսիսյանն էլ է լավ ֆուտբոլիստ: Կարևորը` հայերը արագ են եւ տեխնիկապես: Խաղում են եւ […]

Գործատուների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ. Դեմ եմ շարժումը մեկնաբանում է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող Դեմ եմ շարժումը մարտի 7-ին ֆինանսների նախարարության առջև բողոքի ակցիա կանցկացնի: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց շարժման անդամ՝  քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: “Այն, որ այսօր իրականացվում են տոտալ ճնշումներ ֆինանսների նախարարության կողմից, կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ. բոլորս նույն երկրում ենք ապրում: Ի սկզբանե, երբ ՍԴ-ն […]

Սպարապետի 55-ամյակը՝ նրա տուն-թանգարանում

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր այցելուներով։ Այստեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Տուն-թանգարանի փոխտնօրեն Երանուհի Մուսիկյանը, ով նաև սպարապետի զարմուհին է, այցելուներին մանրամասն ներկայացնում էր Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, անցած ուղին։ Դիմելով երիտասարդներին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված