17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինին դեմ գնալու համար կտուգանվեն…/վիդեո/

“Խաղաղություն՝ ժողովուրդներին, պատերազմ՝ իշխանություններին” կարգախոսով մի խումբ քաղաքացիներ բողոքի ձայն բարձրացրին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան տարածքում: Ոստիկանները փորձեցին նրանց տեղափոխել դիմացի մայթ, սակայն չպատասխանելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցին, թե՞ ինչու իրենք իրավունք չունեն գտնվելու դեսպանատան մոտ ոստիկանները բերման ենթարկեցին չորս ակտիվիստների՝ Էդուարդ Մկրտչյանին, Տիգրան Պարսիլյանին, Անտոն Իվչենկոյին և Լալա Ասլիկյանին:

Ակցիան իրականացնելուց և իրենց կոչերը հնչեցնելուց հետո մասնակիցները շարժվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին՝ պարզելու թե ի՞նչու են բերման ենթարկվել 4 ակտիվիստները: Այստեղ սակայն ոստիկանները պատ կազմեցին և ոչ մեկին թույլ չտրվեց մոտենալ ոստիկանության բաժանմունքին:

Մոտ մեկ ժամ անց 4 ակտիվիստներն էլ ազատ արձակվեցին և պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանությունում: Նրանց 4-ին էլ առաջադրվել էր 182 հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով վարչական տույժ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ