10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Էներգետիկայի փոխնախարարն անակնկալի է եկել

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասում է, որ 2000 թվականին էլ հասարակության մոտ գազի կալորիականության վերաբերյալ անհանգստություն կար: ՛՛Բայց լուծեցինք այդ խնդիրը, ոլորը հավաքվեցին, գումար դրեցին մի լաբորատորիա ստեղծեցինք՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Փոխնախարարը բացատրեց, որ գազի կալորիանակությունը ճնշման հետ կապ չունի, իսկ եթե խողովակիի տրամագիծը փոքր է, մատակակարը պարտավոր է և […]

Ոչ թե իշխանության, այլ հենց պետության ճգնաժամ է. Իսկանդարյանը` Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժամանակ, խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, ասել է, որ սա ոչ թե իշխանության, այլ հենց պետության ճգնաժամ է: “Ուկրաինայում կազմաքանդվում են ոչ թե իշխանական, այլ պետական կառույցները: Մարդիկ չեն կարող նույնիսկ ոստիկանություն կանչել, հնարավոր չէ կանգնեցնել թալանն ու անկարգությունները”,- ասել է նա: Քաղաքագետը նշել է, որ եթե […]

Նախարարին հետաքրքիր չէ՞ /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո Henaran.am-ը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը անվստահություն են հայտնելու կառավարությանը: Նախարարը հարցը անպատասխան թողեց, հեռացավ, ապա շրջվեց ու ասաց. ՛՛Իրենց հարցրեք, ինձ ինչու եք հարցնում՛՛: Դիտեք նաև տեսանյութը:

Վարչապետը 4 ամիս տվեց

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեով հարցը ներկայացնող Էկոնոմիայի նախարար Վահրամ […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո երկու երկրների միջև  տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս […]

Ովքեր են թյուրիմացության մեջ գցում նախագահին

”Մի լավ խոսք կա, ասում է՝ Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես: Նախագահն ինքն էլ զգաց, որ բարկանում է, սակայն ասաց՝ չէ, ես չեմ բարկանում, ուզում եմ էմոցիաներս փոխանցեք ձեր շրջապատին, բայց ես իր ելույթում ավելի շատ բարկություն տեսա, ինչն արդեն նշանակում է, որ լավ չի մեր վիճակը, երբ մեր նախագահն արդեն բարկության […]

Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է

Այսօր 34 տարեկան է դառնում հայազգի բռնցքամարտի Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան): Նա ծնվել է 1980 թ.-ին Երևանում: Դարձել է հեծանվավազքի Հայաստանի չեմպիոն: Աբրահամը կենտրոնացել է բռնցքամարտի վրա 1995 թ.-ից, երբ ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա` Բամբերգ: Նա երեք անգամ դարձել է Հայաստանի սիրողական բռնցքամարտի չեմպիոն: Աբրահամը նվաճել է միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտիները IBF, WBO […]

Կիեւում դիպուկահարները կրակում են մարդկանց վրա. զոհերի թիվը հասել է 35-ի /վիդեո 18+/

Կիեւում բախումների արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 35-ի: Մարդկանց դիակներն ընկած են փողոցներում, գրում է Газета.Ru-ն: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքում դիպուկահարները կրակում են մարդկանց վրա: Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են կրակում մարդկանց ուղղությամբ: Հարկ է նշել, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել էին […]

Պատմամշակութային հուշարձանների կորստի վտանգը խիստ մեծացել է. Կ. Դանիելյան

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երեւանն արդեն անդամակցում է “Տեղական իշխանությունների հանուն կայունության” ասոցիացիային, ինչը , ինչը Երեւանին դրական փորձի հնարավորություն կտա: “Մենք վաղուց ուզում էինք հասնել սրան: Սա մեզ հնարավորություն կտա տեսնել, թե աշխարհում ինչպես են լուծվում էկոլոգիական, սոցիալական խնդիրները: Դեռեւս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված