28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ովքեր են թյուրիմացության մեջ գցում նախագահին

”Մի լավ խոսք կա, ասում է՝ Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես: Նախագահն ինքն էլ զգաց, որ բարկանում է, սակայն ասաց՝ չէ, ես չեմ բարկանում, ուզում եմ էմոցիաներս փոխանցեք ձեր շրջապատին, բայց ես իր ելույթում ավելի շատ բարկություն տեսա, ինչն արդեն նշանակում է, որ լավ չի մեր վիճակը, երբ մեր նախագահն արդեն բարկության մեջ է՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, հարցուպատասխանին:

Բացի այդ Ռուստամյանի համար անհասանելի է, թե ինոչւ է նախագահը քաղաքական ելույթ ունենում ԵԿՄ համագումարում, մի կազմակերպությունում, որը հասարակական է:

՛՛Հասարակական կազմակերպությունը քաղաքական հետ չպիտի առնչվի, այստեղ արդեն օրենքի հետ կապված հարց կա: Այդ համագումարը ԵԿՄ-ի համագումար քիչ էր հիշեցնում՛՛,-նկատեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ու ԵԿՄ անդամներն ասում են, որ ընկերական միջավայրում էր ահնդիպումը, նա արձագանքեց, որ ընկերական հանդիպումները փակ են լինում և մանավանդ առանց լրագրողների: 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետներին, ապա Ռուստամյանը շեշտեց, թե նախագահին թյուրիմացության մեջ են գցում իր իսկ շրջապատում գործող մասնագետները: ՛՛Հանրապետության նախագահաին թյուրիմացության մեջ են գցում, իր շրջապատում այսպես ասած գործող մասնագետներ, որովհետև նախագահը պարտավոր չէ խորությամբ բոլոր մասնագիտական նուանսները պատկերացնել և գնահատաել որպես մասնագետ,  ոչ մի նախագահ էլ այդ մեծ դիապազոնը չունի, ինքըշատ է հավատում իր խորհրդատուներին, իսկ այդ խորհրդատուներին մենք ԱԺ-ում տեսնում ենք,դե թող գան, մեզ հետ խոսեն՛՛,-ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ այդ խորհրդատունը ԱԺ-ում իրենց հետ հարցուպատասպանի ժամանակ չեն կարողանում հարցերի 15-20 տոկոս ավելիին պատասխանել:

՛՛Նախագահը պետք է երկու կողմին լսի, պետք է դատավորի իր դերը վերականգնի՛՛,-կարծում է պատգամավորը: 

Նա նշեց, որ միշտ իշխանություններն ասում են, որ փոքրամասնությունը սխալ է, սակայն ինչպես կարողէ  լինել, որ իրենք միշտ սխալ լինեն: Ըստ նրա՝ նախագահը պետք է ականջալուր լինի այդ ամենին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ