28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էներգետիկայի փոխնախարարն անակնկալի է եկել

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասում է, որ 2000 թվականին էլ հասարակության մոտ գազի կալորիականության վերաբերյալ անհանգստություն կար:

՛՛Բայց լուծեցինք այդ խնդիրը, ոլորը հավաքվեցին, գումար դրեցին մի լաբորատորիա ստեղծեցինք՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Փոխնախարարը բացատրեց, որ գազի կալորիանակությունը ճնշման հետ կապ չունի, իսկ եթե խողովակիի տրամագիծը փոքր է, մատակակարը պարտավոր է և դնում է ավելի մեծ խողովակ:

Անդրադառնալով՝ վարչապետի կողմից հանձնարարված հանձնաժողովի ստեղծելուն, որը կուսումնասիրի այդ խնդիրը՝ նա ասաց, որ աշխատանքներին կարող են մասնակցել Հ/Կ-ներից, անկախ փորձագետներ և մյուսները:

՛՛Այլ ոչ թե չինովնիկներ են լինելու՛՛,-նկատեց Շահվերդյանը:

Հարցին, թե ինքն էլ է գտնում, որ նման խնդիր կա, նա պատասխանեց. ՛՛Սաղ ժողովուրդն է  գտնում, ինչպես կարող եմ չգտնել, իհարկե գտնում եմ՛՛: Միաժամանակ փոխնախարարը նկատեց, որ եկող գազից ճանապարհին անհնար է կալորիան հանել: ՛՛Կարելի է գողանալ, բայց ոչ հանել՛՛:

Ինքը փոխնախարարը բնակվում է 3 սենյականոց բնակարանում, ամռանը մոտ 2000 դրամ է վճարում գազի համար, իսկ ձմռանն անակնկալի է եկել: ՛՛Ձմեռը լուրջ թիվ դառավ, սակայն հավատացնում եմ տանը նստած ես գազի որակի հաստատ տարբերություն չեմ նկատել՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ