10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի  ընթացքում քննարկվել են  պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր: Փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործընթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի  զեկույցում նշվեց, որ […]

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ուկրաինայի նախագահն ու ընդդիմությունը համաձայնության են եկել. Օբաման սպառնացել է

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է անցկացրել ընդդիմության երեք առաջնորդների՝ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի հետ:  Նախագահի խորհրդական Աննա Գերմանի հաղորդմամբ՝ նախագահի հետ հանդիպմանը հաջորդել է ընդդիմադիրների հանդիպումը ճգնաժամի կարգավորման հարցով կազմավորված աշխատանքային խմբի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Յացենյուկը հանդիպման ավարտից հետո հայտարարել […]

Գոռը՝ “Կյաժին” դեսանտ է իջեցրել. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո կինոդերասան, “Դուքենդո” կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որը ներկայումս ԱՄՆ-ում է, լրջորեն անհանգստացած է իր ղեկավարած ֆեդերացիայի ճակատագրով: “Ժամանակ”-ի տեղեկություններով՝ նա փետրվարի 16-ին Հայաստան է “գործուղել” կրկին “Դուքենդո” կարատեի ֆեդերացիայի անդամ, իր ֆիլմերից հայտնի Կյաժին,Կարեն Սարուխանյանին, որ գա և պարզի, թե ինչ վիճակ […]

Մեր մոտ էլ 10 հոգի սպանվեց 2 միլիոնանոց երկրում, հե՞տո ինչ

Հայկ Բալանյանը Facebook-յան հանրագրում գրել է.  ՛՛Մեր մոտ էլ 10 հոգի սպանվեց 2 միլիոնանոց երկրում, դե 45 միլիոնանուցում էլ ավելի շատ:Է հետ՞ո ինչ: Հիմա Յանկուկովիչը Պուտինի հույսին է, քանի դեռ տաք ֆազան կա:Իսկ հենց սառի, որպեսզի Յանուկովիչը ամբողջությամբ չդառնա Պուտինի գերին Արևմուտքը կսկսի հետը նորից սիլի-բիլի անել, փող տալ, բանակցել, բան:Հիմա Պուտինն է շահագրգռված Յանուկովիչին […]

”Լինել սրտացավ՛՛

Փետրվարի 19-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացիկ փուլի պահանջները և նշեց, որ ոստիկանության ղեկավարության առաջադրած սկզբունքներն ընդհանրական են բոլոր տարածաշրջանների համար՝ ոստիկանական ծառայության հետ անհամատեղելի երևույթների բացառում, կանխարգելիչ աշխատանքների ակտիվացում, հանցագործությունների բացահայտման արդյունավետության ապահովում, ոստիկանության […]

Ուղեվարձի թանկացման հարցը. Հայկական ժամանակ

Երեւանի հանրային տրանս­պորտի ուղեվարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական նիստը այժմ էլ հնարավոր է հրավիրվի փետրվարի վերջին կամ մարտի սկզրին: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը: ՛՛Հայկական ժամանակին՛՛ տված նրա հարցազրույցից պարզ է դարձել, որ ուղեվարձի սակագնի հարցը վերջնա­կանապես կարող է որոշված լինել ամենաշատը ապրիլ-մայիս ամիսներին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Աղջիկ չի, որ սիրեմ…. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. ԵԿՄ համագումարին ներկայացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ իրեն շուտով կփոխարինի ԵԿՄ նախագահի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: “Ես հիմարություններին չեմ պատասխանում՝ պաշտոնի հետ կապված”։ Մի՞թե: Դուք երկրապա՞հ եք: “Այո, ես ամբողջ 93 թվականին կռիվներին մասնակցել եմ”։ Որտե՞ղ եք մասնակցել։ “Զանգելան, Կուբաթլի”։ Մեկ է՝ մարզպետի […]

Այսօր կորոշեն. Հայկական ժամանակ

Խորհրդարանական ոչ իշ­խանական չորս ուժերը այ­սօր իրենց հերթական փակ նիստն են անցկացնելու: Են­թադրվում է, որ քննարկումը կսկսվի հանրապետականի աոաջարկած ”գազային” ժամանակավոր հանձնա­ժողովի ձևավորման վերա­բերյալ հարցից: Այսօր չորս ուժերը պետք է Ազգային ժողովի նախա­գահին պատասխանեն’ մասնակցելո՞ւ են հանձնա­ժողովի աշխատանքներին, թե՜ ոչ: Ամենայն հավա­նականությամբ, նիստից հետո նաեւ համատեղ գրավոր հայտարարություն կտարածվի այղ հարցի վերաբերյալ: Դատելով նույն ուժերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված