26 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Գեղասահորդուհին PlayBoy-ի փետրվարյան համարում/ֆոտո 18+/

Ռուս գեղասահորդուհի Տատյանա Տոտմյանինան լուսանկարվել է PlayBoy-ի ռուսական հրատարակչության համար: 32-ամյա Տատյանան հանդիսանում է մեկ այլ մարզիկի` Ալեքսեյ Յագուդինի կինը: Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոնը 8 տարի առաջ հաղթել է Օլիմպիական խաղերում:

Ծառուկյանը կթռնի՞ /վիդեո/

ԲՀԿ համագումարին Գագիկ Ծառուկյանը նշեց, որ կուսակցությունը դառնալու է ժողովրդի խոսափողը և ինքը պատրաստ է զարգացումների ցանկացած սցենարի` միայն թե ժողովրդին այս վիճակից դուրս բերի: Հնարավոր է արդյո՞ք իշխանափոխության ծրագիր մշակվի իրեն ”այլընտրանք” ներկայացնող ԲՀԿ-կողմից և որքան է հավանական դրա իրագործումը հարցերի շուրջ, եթե հաշվի առնենք Ծառուկյանի կուսակիցներին ուղղված մեսիջը` դուրս գալ փողոց, զուգահեռ հայտարարությունները, […]

Ուսանողին մահապատժի են դատապարտել կատակի համար

Չինաստանում երիտասարդ ուսանող Ֆուդանին մահապատժի են  դատապարտել իր հարեւանին թունավորելու համար: 2013-ի ապրիլի 1-ին ուսանողն իր հարեւանի սնունդի մեջ N-nitrosodimethylamine կոնցերոգեն է ավելացրել: 16 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո տղամարդը առանց գիտակցության գալու մահացել է: Ուսանողն արդարացել է` ասելով, որ պարզապես կատակ էր ուզում անել հարեւանի հետ` ապրիլի 1-ի կապակցությամբ:

Միքայել Մինասյանի օրակարգից

Փետրվարի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: Հանդիպմանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի […]

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես …

ՄԵՐ ՈՒԽՏԸ Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ։ Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան։ Բայց գընում ենք […]

ԱՀԱԶԱՆԳ. Զինվորի ջերմությունը 39,5-ից չի իջնում. զորակոչել են ջերմությամբ

21-ամյա Միհրդատ Հարությունյանը դեռ երեք տարի առաջ պետք է զորակոչվեր, սակայն թոքերում տուբերկուլյոզ է հայտնաբերվել, ծառայությունը հետաձգվել է: Հունվարին երիտասարդը կրկին բուժզննում է անցել, և որոշվել է, որ նա պետք է մեկնի ծառայության: Henaran.am-ի խմբագրություն է ահազանգել Ազնիվ Շահվերդյանը՝ Միհրդատի մայրը: Նա մեզ պատմեց, որ որդին բուժզննման ժամանակ ջերմություն է ունեցել, և չնայած դրան նրան […]

Երիտասարդ մնալու գաղտնիքները. հայ կանանց երիտասարդության կոդը /վիդեո/

Նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու  Նիկոլայ Խաչատրյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք գենետիկ կոդը ազդում է կնոջ շուտ կամ ուշ ծերանալու վրա ասաց.”Օրգանիզմը ընդհարապես գենետիկայովա պայմանավորված, կարևոր են ռեդիկուլյար սիստեմի չափը, ունակությունները, հզորությունը, որը կարելի է մարզումների միջոցով շատացնել ”: Հայ կնոջ գենետիկան ինչպիսի՞ն է…. Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

Սկանդալ ԱՄՆ-ում. Հիսուսի մասին նկարահանված ֆիլմում սատանայի կերպարը նման է Օբամային /ֆոտո, վիդեո/

Հիսուս Քրիստոսի մասին պատմող «Աստծո որդին» ֆիլմի կադրերը մեծ աղմուկի պատճառ են դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Խնդիրն այն է, որ ֆիլմում սատանայի կերպարը մարմնավորած դերասանը արտաքնապես աննկարագրելի նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Սատանայի դերակատարը մարոկկացի հայտնի դերասան Մեխդի Ուզանին է: Առաջացրած աղմուկի պատճառով կինոնկարի պրոդյուսերները ամբողջությամբ մոնտաժել և հեռացրել են այդ կադրերը: Ֆիլմի […]

Ամերիկացին ոսկե մեդալ բերեց Ռուսաստանին

Սոչիում ավարտվել են սնոուբորդի մրցումները տղամարդկանց եւ կանանց համար հսկայական սլալոմում: Ամերիկացի Վիկտոր Ուայլդը նվաճել է ոսկե մեդալ: Հատկանշական է, որ Ուայլդը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Նրա կինը` Ալյոնա Զավարզինան նույնպես նվաճել է մեդալ սնոուբորդում, սակայն բրոնզե: Այս ոսկու շնորհիվ Ռուսաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը. առաջատարներն են Նորվեգիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի