11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Միքայել Մինասյանի օրակարգից

Փետրվարի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Մերձավոր Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ