28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո երկու երկրների միջև  տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված մի շարք համաձայնագրերով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում, և  ավելի իրատեսական արդյունքներ կարձանագրվեն: Երկկողմ  հարաբերությունների ակտիվացման,  միջխորհրդարանական կապերի զարգացման տեսանկյունից ԱԺ փոխնախագահը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, խորհրդարանականների փոխայցելություններն ու համատեղ  փոխշահավետ  քննարկումները:

Պետր Միկիսկան բարձր գնահատեց ՀՀ նախագահի պետական այցը Պրահա, նրա բարձրացրած հարցերի իրատեսականությունն ու հստակությունը՝ կապված և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության, և՛ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ, և հավաստիացրեց, որ Չեխիան ընկալումով է մոտենում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշմանը:

Հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր Արցախի վերածննդի օրն է: Նրա խոսքով՝ այս տարիներին ապացուցվեց, որ անկախ եւ ինքնորոշված Արցախն այլընտրանք չունի: Երկուստեք կարևորվեց ԼՂ հիմնախնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝  տարբեր միջոցառումների կազմակերպումը ոչ միայն պատմական ճշմարտության վերհանման ու ճանաչման, այլև նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ