08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա տեղադրվել է Ռուսաստանի դրոշը /վիդեո/

Նախօրեին երեկոյան Ղրիմի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների։ Բողոքի գործողության մասնակիցները Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա ՌԴ դրոշն են տեղադրել, գրում է Gazeta.ru-ն: Սեւաստոպոլում ցուցարարները փորձել են այրել Ուկրաինայի դրոշը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը կայցելի Ղրիմ: Ղրիմում գտնվող ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի […]

Ավակովը լուծարել է “Բերկուտը”

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` լուծարվում է “Բերկուտ” հատուկ նշանակության ջոկատը, գրում է Ռիա Նովոստին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը: “Ստորագրել եմ համար 144 հրամանը` “Քաղաքացիական պաշտպանության “Բերկուտ” միլիցիայի հատուկ ջոկատայինների լիկվիդացման մասին”: Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին 3 ամիսների ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ […]

Արևմտյան երկրները մատ են թափ տալիս Ռուսաստանի վրա

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել. “ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը կրկին, այս էլ որերորդ անգամ կայցելի Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա մայդանցիների կողմից կազմավորված իշխանությունների հետ: Այնպես է ստացվում, որ Քեթրին Էշթոնը ավելի հաճախակի է լինում Ուկրաինայում, քան միացնում է իր սպասք լվացող մեքենան … Արևմտյան […]

Այդ ձայնագրությունը “պիես” է. Էրդողանի արձագանքը իր եւ որդու գաղտնալսված խոսակցությանը /վիդեո/

Թուրքիայում նախօրեին մեծ աղմուկ է բարձրացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը տեղադրվել է համացանցում։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիայում “Մեծ կաշառք”-ի գործով սկանդալային ձերբակալությունների օրը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Էրդողանը զանգահարել է որդուն եւ տեղեկացրել նախարարների որդիների ձերբակալությունների մասին։ Էրդողանը որդուն նախազգուշացնում է, որ ամբողջ գումարը թաքցնի […]

”Բորուսիայի” երկրպագուները երգում են հայերեն/վիդեո/

Դորտմունդի ”Բորուսիայի” ֆուտբոլիստները երեկ Պետերբուրգում` ”Զենիթի” դեմ խաղից առաջ նշել են անձնակազմի անդամներից մեկի ծննդյան տարեդարձը: Նրանք փողուցում սկսել են ծափահարել եւ շնորհավորական բացականչություններ անել: Դրան հաջորդել է գերմանական ակումբի երկրպագուների հայերեն երգը.”Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր”:

Լրագրողին կանչել են բուհ, 40 րոպե առանձնացել. Հայկական ժամանակ

Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են ՛՛Հայկական ժամանակի՛՛ թղթակցին, ով ուսանում է այս բուհում և շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։ Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը […]

Ծառուկյանի ու Շերիֆի փողային հարաբերություններից. Հրապարակ

ԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, շաբաթներ առաջ Աժ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուց և անցած քառօրյան բոյկոտելուց հետո երեկ վերջապես Աժ էր ներկայացել ու հենց նիստերի դահլիճում ջերմագին ողջունում էր ֆրակցիայի ներկայացուցիչներին: ՛՛Հարթվե՞լ են Ձեր և Ծառուկյանի հարաբերությունները, ասում էին՝ ինչ-որ բան չեք կարողանում իրար հետ կիսել, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների […]

Մխիթարյան.”Դեռ ոչինչ որոշված չէ”

”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ”Զենիթի” դեմ տարած հաղթանակից հետո նշել է, որ ռուսական ակումբը թույլ հանդես չեկավ: ”Զգացողությունները հաղթանակից հետո միայն դրականն են: Սա բարդ հանդիպում էր: Մեզ հաջողվեց երկու արագ գոլի հեղինակ դառնալ, եւ կարծում եմ` դա էլ օգնեց: Ամեն դեպքում մենք գիտեինք` ինչպես գործել ամբողջ խաղի ընթացքում: Մեր մրցակիցը լավ տեսք ուներ, սակայն […]

Ճաշկերույթ Վճռաբեկ դատարանի նախագահի և այլոց մասնակցությամբ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ երեկ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ՛՛Գեղամա՛՛ ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի