Ծառուկյանի ու Շերիֆի փողային հարաբերություններից. Հրապարակ
ԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, շաբաթներ առաջ Աժ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուց և անցած քառօրյան բոյկոտելուց հետո երեկ վերջապես Աժ էր ներկայացել ու հենց նիստերի դահլիճում ջերմագին ողջունում էր ֆրակցիայի ներկայացուցիչներին:
՛՛Հարթվե՞լ են Ձեր և Ծառուկյանի հարաբերությունները, ասում էին՝ ինչ-որ բան չեք կարողանում իրար հետ կիսել, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծախսած գումարը Ծառուկյանը մինչ օրս չի վերադարձրել՛՛,– երեկ ՛՛Հրապարակի՛՛ լրագրողը հարցրել է Գրիգորյանին։ ՛՛Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները լրիվ նորմալ են, ոչ մի խնդիր չկա, հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի հարցի հետ կապված նորից պետք է կրկնեմ, որ, իսկապես, ամբողջ անցած տարին առողջական խնդիրներ եմ ունեցել, շուրջ 3 ամիս ընդհանուր տևողությամբ պառկել եմ տարբեր հիվանդանոցներում, բուժվել եմ։
Ինչ վերաբերում է գումարային հարցերին, ապա ես ոչ օլիգարխ եմ եղել, ոչ էլ նման միջոցներ եմ ունեցել ծախսելու, նման բան չկա, չի կարա լինի։ Ես, ի տարբերություն շատ շատերի, օլիգարխ զինվորական չեմ, սեփականություններ չունեմ, նման գումարներ ծախսելու հնարավորություն էլ չունեմ, որ ուզենայի էլ, չէի կարող ծախսել՛՛,-ասել է նա: