07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ է մահացել

Պակիստանի Պեշեւար քաղաքում կինոթատրոն է պայթել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել, գրում է Associated Press-ը: Եվս 30 հոգի վնասվածքներ են ստացել: Պայթյունի պատճառը եղել են երկու ռումբերը, որոնք տեղադրված են եղել կինոսրահի նստարաններից մեկի տակ:

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է “Կոսովոյի ուժեր” ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով: Զորավարժությանը հայկական ստորաբաժանման հետ միասին մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, […]

Արզումանյանը և Պիզելլին մասնակցել են ”Ակտոբեի” հանդիպմանը/վիդեո/

Ղազախստանի ”Ակտոբեն” այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլիի և Ռոբերտ Արզումանյանի թիմը երեկ ստուգողական հանդիպում է անցկացրել ռուսական «Ռոտորի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Հայազգի 2 ֆուտբոլիստներն էլ մասնակցել են հանդիպմանը և փոխարինվել երկրորդ խաղակեսում:

Բարձր դասարանցին կրակել է , գերիներ վերցրել, կան զոհեր

Ժամեր առաջ Մոսկվայի համար 263 դպրոց է ներխուժել զինված երիտասարդ ու մտել դասարաններից մեկը, որտեղ 20 աշակերտ է եղել, տեղեկացնում է РИАНовости–ն: Երիտասարդը, ով պարզվել է, բարձր դասարանցիներից է, կրակ է բացել եւ դասարանի աշակերտներին գերի վերցրել: Կրակոցների արդյունքում ուսուցիչը եւ մի ոստիկան են մահացել: Աշակերտին ոստիկանությունը արդեն ձերբակալել է, դեպքի առթիվ քրեական գործ է […]

Ինչու ՀՊՏՀ-ի ուսանողներն ու ռեկտորը չե՞ն պատժվել ՛՛խուլիգանության՛՛ համար

 Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու մինչ օրս չեն պատժվել ՀՊՏՀ այն ուսանողները, ովքեր ռեկտորի հետ միասին ՛՛խուլիգանական՛՛ արարք էին թույլ տվել լրագրողների նկատմամբ: ՛՛Դուք ՀՊՏՀ խորհրդի ղեկավարն եք, այսինքն՝ փաստացի բուհի ղեկավարը, անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի՝ այսպես կոչված ատենախոսության […]

Քոչարյանի մասին հարցից` Ծառուկյանի ծիծաղը եկավ. բոլորը մեզ պետք է պաշտպանեն /վիդեո/

Մոտ մեկ ժամ ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռացավ: Նա կրկին հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով սպասել ԲՀԿ-ի կայանալիք համագումարին: Ամեն դեպքում հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. ՛՛Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք և ինքը հստակ ձեզ […]

Հովիկ Աբրահամյանը հորդորեց չխաղաղ ԱԺ-ի անվան հետ

Այսօր Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Որոտանի կասկադի վաճառքին: ՛՛Մենք իմանում ենք, որ կառավարությունը ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ և սեփականաշնորհումը արված է հետևյալ կերպ՝ գույքը ուղղակի վաճառվել է այդ ընկերություններին: Քավ լիցի, մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին ինչ-որ բան վաճառելու հարցում, բայց մենք խնդիր ունենք, որ շրջանցվում […]

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը նոր ղեկավար ունի

Ինչպես ադեն հայտնի է, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը որոշել է վայր չդնել մանդատը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չի ցանկանում ղեկավարել խմբակցությունը: Ապա ԱԺ 2014թ. առաջին նիստի ժամանակ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել “Ժառանգություն” խմբակցության նիստ եւ որոշվել է խմբակցության ղեկավար նշանակել Ռուբեն Հակոբյանին, քարտուղար՝ Թեւան Պողոսյանին: Հիշեցնենք, […]

Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի  գլխավորած պատվիրակությունը: Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը: Նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված