05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու ՀՊՏՀ-ի ուսանողներն ու ռեկտորը չե՞ն պատժվել ՛՛խուլիգանության՛՛ համար

 Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու մինչ օրս չեն պատժվել ՀՊՏՀ այն ուսանողները, ովքեր ռեկտորի հետ միասին ՛՛խուլիգանական՛՛ արարք էին թույլ տվել լրագրողների նկատմամբ: ՛՛Դուք ՀՊՏՀ խորհրդի ղեկավարն եք, այսինքն՝ փաստացի բուհի ղեկավարը, անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի՝ այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին հետևելով՝ տպավորություն ստացանք, որ ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, ավելի խորը ուսումնասիրելով՝ տպավորություն ստացանք, որ որջը հենց ռեկտորի կողմից է ղեկավարվում՛՛,- ասաց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց խոսել բովանդակության համաձայն և ավելացրեց, թե պատգամավորը շեղվում է օրակարգից:  

Փաշինյանը սակայն ձևակերպեց հարցը և նշեց, թե ամենաթույլ իրավաբանն էլ կասի, որ առնվազն երկու հոդվածի հետ գործ ունենք՝ լրագրողի մասնագիտական գործը խոչընդոտելու և խուլիգանության:

՛՛Ես Ձեր տեսակետների հետ համամիտ չեմ, չեմ կիսում գնահատականը, այն համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս, և ընդհանրապես, դա ձեզ մոտ դարձել է ավանդույթ. վիրավորելով մարդկանց՝ փորձում եք ձեր հեղինակությունը բարձրացնել, որ կոռեկտ չէ, ճիշտ չէ այլ անձանց վիրավորելով ձեր իմիջը բարձրացնել: Եթե ունեք որևէ ծանոթ իրավաբան, ով նման կարծիք կհայտնի, ես պատրաստ եմ, որպես բուհի ղեկավար, այդ մարդկանց պատժել: Նրանք փորձել են ստվեր գցել Տարոն Մարգարյանի հեղինակության վրա՛՛՛,-ասաց Աբրահամյանը:

՛՛Եթե ասում եք, որ այդպես են արել, որ վարկաբեկեն Տարոն Մարգարյանին, թող նրան հայհոյեին, ոչ թե լրագրողներին՛՛,-արձագանքեց Փաշինյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ