22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանի մասին հարցից` Ծառուկյանի ծիծաղը եկավ. բոլորը մեզ պետք է պաշտպանեն /վիդեո/

Մոտ մեկ ժամ ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռացավ: Նա կրկին հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով սպասել ԲՀԿ-ի կայանալիք համագումարին:

Ամեն դեպքում հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. ՛՛Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք և ինքը հստակ ձեզ կպատասխանի՛՛: Հարցին, թե կստարեն Քոչարյանին, եթե նա վերադառնա, Ծառուկյանն ասաց. ՛՛Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն՛՛:

Այդ թվում նաև Ռ. Քոչարյա՞նը, հնչեց հարց, Ծառուկյանը ծիծաղեց:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ կուսակցության առաջնորդի փոփոխություն չի սպասվում՝ ՛՛ դա ընդմիշտ է՛՛: 

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ