07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

՛՛Դավադիր վերաբերմունք՛՛

 ՛՛Դավադիր վերաբերմունք են դրսևորում ԱԺ աշխատանքին ու իրենք իրենց հանձնառությունը չեն իրականացնում՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ հաշվի հանձնաժողովի կազմից ընդդիմադիրների հրաժարվելու մասին: Դիտարկմանը, թե դրանով փորձ է արվում ընդդիմությանը զրկել հերթական փոքր լծակից, Սահակյանն արձագանքեց, որ հաշվիչ հանձնաժողովը որևէ բան որոշելու խնդիր չունի։ ՛՛Ընդդիմության գործողությունների արդյունքում […]

Կողմերը փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին. արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ սիրիացի ժողովուրդը կանգնած է լրջագույն հումանիտար ճգնաժամի առջեւ: Արաբագետը նշել է նաեւ, որ “Ժնեւ-2” համաժողովում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչեւ վերջ մնացին սեփական դիրքորոշմանը եւ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին: “Չարձանագրել, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն […]

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 3 խաղով/վիդեո/

ESPN-ը հայտնում է, որ Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն կքննի ”Ռեալի” հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հեռացման հարցը: Երեկ կայացած ”Ատլետիկ”-”Ռեալ” (1-1) խաղում ”Ոսկե գնդակի” դափնեկիրը ստացել էր երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից: Դաշտից հեռանալիս Ռոնալդուն վիրավորական ժեստ էր ցուցադրել պահեստային մրցավարին, ինչի մասին կատարվել է համապատասխան արձանագրություն: Այսպիսով, հեռացումը հնարավոր է չսահմանափակվի մեկ խաղյա որակազրկմամբ, ինչպես […]

Ինչպես կասեր ՀՀԿ ղեկավարը, սիրուն չի

Ազգային ժողովում քննարկվում է նախագահ Սերժ Սարգսյանի առարկությամբ ԱԺ վերադարձված ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների և ՍԴ մասին՛՛ օրենքը:  Ըստ օրենքի՝ պետք է նորից քննվի ՍԴ անդամի կենսաթոշակի հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, թե ինչու է կառավարությունը նման որոշում ցանկանում ընդունել: ՛՛ՍԴ անդամների համար այս օրենքով ապահով […]

Լևոն Տեր–Պետրոսյանի ֆենոմենն ու ֆիասկոն /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ՝ Լևոն Տեր Պետրոսյանին: 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: “Երրորդ Հանրապետության որևէ գործչի, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից, չի հաջողվել երկու տասնամյակի ընթացքում դառնալ համազգային երկու հուժկու շարժման առաջնորդ, խորհրդանիշ։ Սակայն նաև որևէ այլ գործչի չի հաջողվել նույնքան “հաջող” մսխել նույն այդ շարժումների պոտենցիալը, զրոյացնել դրանց […]

Կինոռեժիսորին սպանել է հարազատ որդին

Ռիո-դե-Ժանեյրոյի իր սեփական տանը նախօրեին սպանվել է հայտնի կինոռեժիսոր Էդուրադու Կոուտինյոն:  РБК-ի փոխանցմամբ` 80-ամյա ռեժիսորի վրա դանակով հարձակվել է նրա հարազատ որդին, ով հոգեկան հիվանդությամբ է տառապում; Հորը սպանելուց հետո որդին վիրավորել է մորը եւ փորձել ինքնասպան լինել: Մայրը նույնպես ծանր վիճակում է:

Սկսվել է թեկնածուների առաջադրումը. ընտրական կրքեր

Մարտի 9-ին Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի 40 համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ 43 համայնքում էլ ավագանու անդամի ընտրություններ: Երեկվանից՝ փետրվարի 2-ից թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Առաջադրումը կշարունակվի մինչեւ փետրվարի 7-ը: Թեկնածուները կգրանցվեն մինչեւ  փետրվարի 12-ը: Նախընտրական քարոզարշավը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 7-ն է: Նշենք, որ մարտի […]

Ինչու Թևան Պողոսյանը փոշմանեց /վիդեո/

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես մանդատը վայր դնելու որոշումն էր  անձնական դաշտից, այնպես էլ վայր չդնելու որոշումն է: Նա նշեց, որ որևէ քաղաքական հիմք չկար իր որոշման մեջ: ՛՛Ինչ ասես որ չասեցին՛՛,-ասաց նա՝ հերքելով, թե իշխանության ցանկությունն էր, որ ինքը վայր դնի մանդատը:  ՛՛Հասկացա՝ ինչ անցանկալի զարգացումներ կարող են […]

՛՛Փոքրամասնությունը ցանկանում է ճնշել մեծամասնությանը՛՛. հաշվիչ հանձնաժողովում կլինեն ՀՀԿ-ը ու ՕԵԿ-ը

  Ազգային ժողովի այսօրվա նիստում բավականին թեժ քննարկումների առիթ դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկը: Պատգամավորն առաջարկում էր Հաշվիչ հանձնաժողովի կազմի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում մեծացնել հանրապետական պատգամավորների թիվը՝ երկուսից հասցնելով հինգի, իսկ ընդհանուր հանձնաժողովի անդամների թիվը յոթից հասցնել տասնմեկի: Սրան դեմ արտահայտվեցին ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ժառանգություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված