17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Դավադիր վերաբերմունք՛՛

 ՛՛Դավադիր վերաբերմունք են դրսևորում ԱԺ աշխատանքին ու իրենք իրենց հանձնառությունը չեն իրականացնում՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ հաշվի հանձնաժողովի կազմից ընդդիմադիրների հրաժարվելու մասին:

Դիտարկմանը, թե դրանով փորձ է արվում ընդդիմությանը զրկել հերթական փոքր լծակից, Սահակյանն արձագանքեց, որ հաշվիչ հանձնաժողովը որևէ բան որոշելու խնդիր չունի։ ՛՛Ընդդիմության գործողությունների արդյունքում նախադեպ է ստեղծվում, որ հանձնաժողովի անդամները կարող են անել այնպես, որ չընտրվի հանձնաժղովի նախագահ, տեղակալ: Այնպես է արված, որ ժամանակավոր հանձաժողովը պարզապես ֆիքսում է եղելությունը, ոչ թե որոշումը:

Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ հանձնաժողովը կարող է նորմալ գործել ու իրականացնել իր աշխատանքները: ՛՛Քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար, մենք նախկինում համաձայնության էինք եկել ընդդիմության մեր գործընկերների հետ, որ տարաձայնություններ չլինեն ու իրենք հանձնաժողովի անդամ լինեն, գիտեք, որ նախկինում կազմավորվում էր հավասար հարաբերակցությամբ, ով քանի տոկոս ձայն է վերցրել: Իսկ հիմա խնդիրը ծագեց ոչ թե քվեարկության քարտերի գողացման, կամ ձեռքով քվեարկելու արդյունքում, այլ, որ դրանից հետո մարդիկ փորձեցին 70 հոգանոց խմբակցությանը թելադրել, որ չորս հոգով կարող են հավաքվել, հանձաժողովի նախագահ ընտրել և հասարակության էլ ներկայացնել, որ իբրև թե իրենք գործ են անում՝ չմտածելով, որ ամեն նստաշրջանից առաջ հաշվիչ հանձնաժողովը նորից պետք է ձևավորվի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ