17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սկսվել է թեկնածուների առաջադրումը. ընտրական կրքեր

Մարտի 9-ին Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի 40 համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ 43 համայնքում էլ ավագանու անդամի ընտրություններ:

Երեկվանից՝ փետրվարի 2-ից թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Առաջադրումը կշարունակվի մինչեւ փետրվարի 7-ը: Թեկնածուները կգրանցվեն մինչեւ  փետրվարի 12-ը:

Նախընտրական քարոզարշավը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 7-ն է:

Նշենք, որ մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն այս տարվա առաջին ընտրություններն են: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, Հայաստանում ՏԻՄ հերթական ընտրություններ, բացառությամբ Երեւանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ:

Քվեարկության օրը սահմանում է ԿԸՀ-ն, իսկ ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունները ժամկետը լրանալուց ոչ, ուշ քան 70 օր առաջ:

Առաջադրման առաջին օրը ոչ մի թեկնածու համապատասխան փաստաթղթերը չէր ներկայացրել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ