17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը հորդորեց չխաղաղ ԱԺ-ի անվան հետ

Այսօր Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Որոտանի կասկադի վաճառքին:

՛՛Մենք իմանում ենք, որ կառավարությունը ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ և սեփականաշնորհումը արված է հետևյալ կերպ՝ գույքը ուղղակի վաճառվել է այդ ընկերություններին: Քավ լիցի, մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին ինչ-որ բան վաճառելու հարցում, բայց մենք խնդիր ունենք, որ շրջանցվում է օրենքը:

Օրենքը հստակ ասում է, որ միայն շարժական գույքը կարող է առանց ծրագիրն ընդունելու վաճառվել: Բայց այստեղ ամբողջ սեփականությունն է վաճառվել՝ խախտելով օրենքը՛՛,- նշեց Լևոն Զուրաբյանը: Հ

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչ է պատրաստվում ԱԺ նախագահը՝ ԱԺ սահմանադրական լիազորությունների յուրացման փաստի առիթով:

ԱԺ նախագահը նկատեց, թե չի կիսում Զուրաբյանի կարծիքը: Նա նաև հորդորեց մասնավոր հարցերը չկապել ԱԺ իմիջի, դերակատարության, հեղինակության հետ: Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ եթե ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով մասնավորեցման մասին օրենքը խախտվել է, ապա ինքը կանդրադառնա այդ հարցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ