08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել. մասնագետը մանրամասնում է

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կրկին անգամ կոչ է անում ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ: “Մեզ համար հատուկ օրեր չկան, մենք ամեն օր պայքարում ենք քաղցկեղի դեմ. Սա մեր կոչումն է, սա մեր նպատակն է”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:  Խաչանուշ Հակոբյանի  հավաստմամբ, 2013 […]

Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում այսօր կայանում են բլից շախմատի պարտիաներ: Առաջին երկու տուրում Լեւոն Արոնյանը հաղթանակներ է տոնել Անանդի և Կարլսենի նկատմամբ: Այժմ Արոնյանը մեկ միավորով է ետ մնում Կարլսենից: Առջևում կա 3 տուր: Բլից մրցաշարում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար`0.5, իսկ պարտության համար` 0: Արոնյանի հաջորդ մրցակիցը Գելֆանդն է:

Էս ի՞նչ ձև է, որևէ մեկի խիզախության վրա հակադարձելու կասկածներ կա՞ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանին ԱԺ հայտարարությունների ժամին նրան պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ իր ելույթում պիտի խոսեր հասարակական, սոցիալական խնդիրներից: ՛՛Հերթական անգամ շեղում անելու փորձ է արվում, որ ես ու մյուս գործընկերներս այսօր գայինք այստեղ ասեինք, որ թալան է տեղի ունենում, աշխատավարձ են ստանում, բայց մեջից փող են պահում, […]

Հաշմանդամը ավտոսրահից մեքենա է գողացել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում հաշմանդամը, ով ոտքեր չի ունեցել, կարողացել է մեքենա գողանալ: Շամալ Բետիս անունով երիտասարդը եկել է ավտոսրահ` իբր մեքենա գնելու: Նա խնդրել է վաճառողին ցույց տալ իրեն 2009թ. Pontiac-ն: Նստելով ղեկին` տղամարդը հանել է հենակները, դրանք օգտագործելով` փախցրել մեքենան: Ոստիկաններին հաջողվել է բռնել հաշմանդամին գողությունից միայն ժամեր անց: Տղամարդուն ձերբակալել են:

Ձնահոսքերը ճանապարհից հեռացվել են

Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան-Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։Ճանապարհահատվածը սպասարկող “Աշոցքի ԱՏՃ” ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ երթևեկելի […]

Դուք լուռ էիք, իսկ ժողովուրդը փնտրում էր /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին  ՛՛Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզը՛՛: Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն: ՛՛Ճանապարհային քարտեզի՛՛ հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել […]

ԵԱՀԿ գործող նախագահը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում միջադեպերի կապակցությամբ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զինծառայողների եւ քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Նա, որպես ԵԱՀԿ նախագահ, կոչ է արել  կողմերին լիովին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ներկայացուցիչների այցերը սահման և շփման գիծ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Հայկական առաջին պլանշետի շնորհանդեսին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ “Արմթաբ”-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է “Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս” ընկերությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար:  ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին: […]

Ընդդիմությունը նույն երգն է երգում. Կարեն Ավագյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավգյանի ելույթը խորհրդանական հայտարարության ժամին. Դեկտեմբերից ի վեր չենք հանդիպել, բայց քաղաքական զարգացումների քրոնիկոնում կարծես թե շատ բան չի փոխվել. իշխանությունն իր բնականոն աշխատանքի մեջ է, իսկ ընդդիմությունը նույն երգն է երգում՝ Հայաստանում անարդար բաները շատ են, իշխանությունը էս ինչքան վատն է եւ այլն։ Տարվա սկզբին որոշ կուսակցությունների համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի