21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձնահոսքերը ճանապարհից հեռացվել են

Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան-Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։Ճանապարհահատվածը սպասարկող “Աշոցքի ԱՏՃ” ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ երթևեկելի դարձել տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում  ճանշին աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի երթևեկելի հատվածի լայնացման, աղով և ավազով պաստառի մշակման աշխատանքներ:Ճանապարհահատվածի անցանելիությունն ապահովում են 6 ճանապարհաշինական տեխնիկա և շուրջ 24 աշխատող:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ