22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք լուռ էիք, իսկ ժողովուրդը փնտրում էր /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

 ՛՛Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզը՛՛:

Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն:

՛՛Ճանապարհային քարտեզի՛՛ հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել Եվրոպական միության անդամ երկրների հետ, եւ ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը լիարժեք ըմբռնում է գտնում Եվրամիության անդամ երկիր Չեխիայում: Պրահայում եւս մեկ անգամ ամրագրվեց.

Առաջին, Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:

Երկրորդ, եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրությամբ, այլ համատեղելիությամբ, ինչի մասին է վկայում հայ-չեխական գործարար համաժողովը, որին միայն չեխական կողմից մասնակցում էր շուրջ 100 կազմակերպություն:

Պրահայում կողմերը լիովին համակարծիք էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ, երեք հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման հարցում: Այնուհանդերձ, մեր կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանը մեկընդմիշտ չի հրաժարվել ռազմատենչ քարոզչությունից եւ սպառազինությունների մրցավազքից, հիմնախնդրի վերջնական կարգավորումը իրատեսական չի թվում:

 Հարգելի գործընկերներ,

Մինչ Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ էր անում անցյալի ցավերը հետեւում թողնել, 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս Եվրամիության անդամ երկիր Չեխիայի նախագահն օգտագործեց 1.5 մլն հայերի ՛՛գենոցիդ՛՛ եզրույթը:

Կարծում եմ` Թուրքիան անցյալի կնճռոտ խնդիրները պետք է ոչ թե մոռացության մատնի, այլ լուծի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Եվ վերջում մի քանի խոսք՝ ուղղված ոչ իշխանական որոշ գործընկերներիս: Բարեկամներս, նախընտրական բառապաշարով հագեցած զգացմունքային նախադասությունները միգուցե արդյունավետ են ընտրությունների նախօրեին: Սակայն ընտրությունների ժամանակ դուք լռում էիք, ժողովուրդն էլ ձեզ փնտրում էր, բայց չէր գտնում՛՛:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ