17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել. մասնագետը մանրամասնում է

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կրկին անգամ կոչ է անում ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ:

“Մեզ համար հատուկ օրեր չկան, մենք ամեն օր պայքարում ենք քաղցկեղի դեմ. Սա մեր կոչումն է, սա մեր նպատակն է”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:  Խաչանուշ Հակոբյանի  հավաստմամբ, 2013 թվականի ընթացքում իրենց կենտրոնում հետազոտվել է 34 705 այցելու, կատարվել է 48 186 հետազոտություն եւ 18 320-ը անցել են կրծքագեղձի հետազոտություն, որոնցից 18 136-ը կին է եղել, նրանցից 500-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

“Քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է”,-նշեց մասնագետը և խորհորդ տվեց գոնե տարվա մեջ մեկ անգամ զբաղվել սեփական առողջությամբ և հետազոտվել:

Կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ քաղցկեղ չի առաջանում մեկ ամսում կամ մեկ տարում, այն առաջանում է 10-15 տարիների ընթացքում. “Նախաքաղցկեղից մինչեւ քաղցկեղի 1-ին փուլ 10-15 տարի է, 1-ին փուլից մինչեւ 3-4-րդ փուլերը՝ ուշացած փուլերը, նույնպես տարիներ են: Ցավոք սրտի, Հայաստանում կանանց 60 տոկոսի մոտ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում: Այսինքն՝ չկան այնպիսի դեպքեր, որ քաղցկեղ է եղել ու բժիշկները բաց են թողել: Ո՛չ, ուղղակի այդ կինը 10, 15, 20 տարի բժշկի չի գնացել”:

Խաչանուշ Հակոբյանը փաստեց, որ Հայաստանում հետազոտությունները բավականին մատչելի են: Կանայք պարզապես վախենում կամ կոմպլեքսավորվում են դիմելու համար.

“Ֆինանսական խնդիրները պետք է գտնվեն վերջին տեղում, քանի որ հետազոտությունը ինքը շատ մատչելի է՝ համեմատած շատ ուրիշ երկրների հետ, եւ մեր կանայք էլ, համոզված եմ, շատ ավելի մեծ գումարներ ենք վատնում ե՛ւ վարսահարդարման համար, ե՛ւ հագուստների համար, ե՛ւ կոսմետիկայի համար: Եվ այդ բոլոր կանայք, ովքեր պատճառ են բերում, որ իրենք վճարունակ չեն եւ չեն կարող հետազոտվել, ի վերջո պարզվում է, որ իրենք վախենում են պատասխանից”,-հավելեց կենտրոնի տնօրենը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ