Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը։ Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի […]