”Հաջորդ շրջափուլում ցույց կտանք մեր լավագույն ֆուտբոլը”.Ղազարյան
Դոնեցկի ”Մետալուրգը”, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, այս օրերին հավաք է անցկացնում թուրքական Բելեքում: Ֆուտբոլիստը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
-Հայաստանի հավաքականը կարող էր նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:
-Իհարկե: Շատ բան որոշեց տանը Մալթայից կրած պարտությունը: Չնայած ընդհանուր առմամբ, մենք արժանիորեն հանդես եկանք Իտալիայի, Չեխիայի և Դանիայի դեմ խաղերում: Երկրորդ շրջափուլն անընդմեջ մենք պայքարում ենք մինչև վերջին տուրը: Մեզ շատ քիչ բան է անհրաժեշտ: Հույս ունեմ` մյուս շրջափուլում մենք ցույց կտանք մեր լավագույն ֆուտբոլը:
-”Ռոտորի” դեմ խաղում դու խաղացիր հարձակվողի դիրքում:
-Ամեն ինչ որոշում է մարզիչը: Ես կարող եմ խաղալ եզրային կիսապաշտպանի, նաև ենթահարձակվողի դիրքում: Ես վերադարձել եմ ”Մետալուրգ” եւ պատրաստ եմ օգնել թիմին:
-Դու հաճա՞խ ես շփվում Հենրիխ Մխիթարյանի հետ:
-Իհարկե: Մենք բավականին երկար ժամանակ է ընկերներ ենք: Հարցազրույցից հետո ես կազնգեմ, եւ մենք կշփվենք: Նա տեղյակ է ”Մետալուրգում” բոլոր իրադարձություններից: