19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

 Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը։

 Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Նա հավելեց, որ “Օտար, ամայի ճամփեքի վրա” հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով և ընդգրկուն բովանդակությամբ։ 

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության գնահատանքի համար, Ռաֆայել Հովհաննիսյանը ընդգծեց, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել “Օտար, ամայի ճամփեքի վրա” ստեղծագործական խմբերի աշխատանքներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ