09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նախ հայհոյել է ԵՄ-ին, ապա ներողություն խնդրել

Համացանցում մի հեռախոսազրույցի ձայնագրություն է հայտնվել, որտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ոչ պարկեշտ արտահայտություններ է անում ԵՄ-ի հասցեին` խոսելով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ընդդիմության հարաբերություններից, գրում է topnews.ru-ն: Նուլանդը ընդունել է ձայնագրության իսկությունն ու ներողություն խնդրել ԵՄ-ից: Ուկրաինայում հարցերը կարգավորելու խնդրում ԵՄ-ի դերի մասին Նուլանդը ասել էր «F*** EU»:

Փոստանջյանի մանդատը վտանգվա՞ծ է

՛՛Զարուհին այն մարդը  չէ, որ վտանգի տակ լինի՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մանդատն արդյոք վտանգի տակ է. չէ որ նա մի քանի ամիս բացակայելու է երկրից՝ ԱՄՆ-ում ուսումնառության նպատակով: ՛՛Ինչ վերաբերում է մադատին, ապա նախադեպեր եղել են, երբ պատգամավորները վերապատրաստման ու ուսման […]

Ինչո՞ւ չմիացան մեզ. Հակոբյանն՝ իշխանությանը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռոըբեն Հակոբյան քմահաճություն է համարում այն, որ նախևառաջ ԱԺ քաղաքական մեծամասնությունը որոշեց դեմ քվեարկել ոչ իշխանական չորս ուժերի կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելո առաջարին, իսկ հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված մութ հարցերը: ՛՛Եթե պետք է նույն հանձնաժողովը նույ հարցերին […]

Հայտնաբերվել է Ստրադիվարիուսի գողացված ջութակը

Հունվարի 27-ին գողացված Ստրադիրվարիուսի ջութակը հայտնաբերվել է ԱՄՆ-ում, մի ավտոտնակում, տեղեկացնում է Газета.ru-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Մելուոկի քաղաքում ջութակի գողության կասկածանքով ձերբակալել են 2 տղամարդու եւ մեկ կնոջ: Հիշեցնենք, որ Ստրադիվարիուսի 1715թ.-ի ջութակը գողացել էին վերջերս` Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերից:

”Ռոստովը” համաձայնության չի եկել Հարոյանի հարցում

Հայաստանի հավաքականի եւ ”Փյունիկի” պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտակա ժամանակահատվածում ”Ռոստով” չի տեղափոխվի: Այս մասին Р-Спорт-ին հայտնել է ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը: ”Հարոյանը չի մեկնել երկրորդ հավաքին, ”Ռոստովում” նա դեռ չի լինի: Չկարողացանք պայմանավորվել նրա հարցում, եւ դա դեռ կհետաձգվի: Մինչ ամառ ժամանակ կա”,-հայտնել է Շիկունովը:

Ծառուկյանից գլուխ չեն հանում. Իրատես de facto

Չնայած քառօրյայի մեկնարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եկել իր առաջիկա համագումարի շուրջ ինտրիգ ստեղծելու կարեւոր “առաքելությամբ”, այդուհանդերձ, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է լինելու։ Ըստ “Իրատես de facto”-ի,  “այլընտրանքը” քաղաքական կուրսի չնչին փոփոխություն անգամ չի նախատեսում։ Լինելու է զուտ աշխատանքային համագումար, որտեղ ներկուսակցական, ինչպես նաեւ կադրերի փոխատեղման խնդիրներ կլուծվեն։ Թերթի ԲՀԿ-ական  աղբյուրի պնդմամբ, […]

Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից. Իրավունք

“Իրավունք” թերթն իր “Բամբասանք” խորագրի ներքո գրում է.  “Ըստ ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած վստահելի աղբյուրի՝ Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից, քանի որ չի կարողացել կանխել Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ ՀՀ նախագահի կողմից այդ որոշումը կայացնելուց հետո ամբողջովին տապալել է դրա դեմ դիմադրություն կազմակերպելու գործը։ Մեր աղբյուրի վկայությամբ, ամենայն հավանականությամբ, արդեն մայիսի […]

Ով է վերահսկում կարատեի ֆեդերացիաները. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունն” անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիայում օրեր առաջ հայտնաբերված զենք զինամթերքի փաստին, հարց բարձրացնելով՝ “Իսկ ընդհանրապես կա՞ որեւէ վերահսկողություն Հայաստանում գործող բազմաթիվ կարատեների ֆեդերացիաների գործունեության նկատմամբ“։  Թերթը պարզել է, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն կարատեի ֆեդերացիաների հետ որեւէ առնչություն չունի, քանի որ դրանք օլիմպիական մարզաձեւ չեն հանդիսանում։ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված