17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանից գլուխ չեն հանում. Իրատես de facto

Չնայած քառօրյայի մեկնարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եկել իր առաջիկա համագումարի շուրջ ինտրիգ ստեղծելու կարեւոր “առաքելությամբ”, այդուհանդերձ, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է լինելու։ Ըստ “Իրատես de facto”-ի,  “այլընտրանքը” քաղաքական կուրսի չնչին փոփոխություն անգամ չի նախատեսում։

Լինելու է զուտ աշխատանքային համագումար, որտեղ ներկուսակցական, ինչպես նաեւ կադրերի փոխատեղման խնդիրներ կլուծվեն։ Թերթի ԲՀԿ-ական  աղբյուրի պնդմամբ, իրենք ոչ մի կերպ չեն կարող ուղղությունը թեքել դեպի ընդդիմություն, քանի որ Գագիկ Ծառուկյանից ի՞նչ ընդդիմություն, բայց կառավարությանն անխնա կքննադատեն։ Ինչպե՞ս հասկանալ՝ երկրի ղեկավարի հետ Գագիկ Ծառուկյանը նստում-վեր է կենում, իսկ նրա կառավարությանը դե՞մ է գնում՝ հարցրինք։

 “Դե, մենք էլ գիտենք, որ էս երկրում մի մարդ է հարցերը լուծում, բայց գործարար, բիզնեսի տեր մարդը հո ընդդիմություն չի՞ դառնա։ Մենք էլ չգիտենք, թե ինչ վիճակում ենք”,- ասաց իրենց կարգավիճակից “գլուխ չհանող” ԲՀԿ-ական թերթի զրուցակիցը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ